Խաղաղության պայմանագրի՝ Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են. ԱԳՆ խոսնակ
Քաղաքականություն
25.07.2024 | 15:50Խաղաղության պայմանագրի Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են, այս մասին Factor.am-ին փոխանցեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«ՀՀ պատասխան առաջարկները մշակման փուլում են՝ սեղմ ժամկետում խաղաղության պայմանագրի կնքման՝ ՀՀ կողմից արդեն իսկ հնչեցված, ներկայացված սկզբունքային առաջարկին համապատասխան»,- հավելեց ԱԳՆ խոսնակը։
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթը։