Կրեմլը չի ​​բացառել Զելենսկու հետ բանակցությունների հնարավորությունը

Լուրեր

07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
Բոլորը

ՌԴ-ն կարող է Ուկրաինայի հետ բանակցությունների գնալ նախագահ Վլադիմիր Զելենսկու օրոք, սակայն «որոշակի պայմաններով»։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Հարցը հեշտ հարց չի։ Իրավական տեսանկյունից օրակարգային խնդիր է, բայց գործնական տեսանկյունից մենք բաց ենք բանակցությունների միջոցով հասնելու մեր նպատակներին, ուստի այստեղ հնարավոր են տարբեր տարբերակներ»,- ասել է նա։
Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայի նախագահը կարծես թե «կորցրել է լեգիտիմությունը»։ «Բացի լեգիտիմության ընդհանուր խնդրից, խնդիր կա նաև ռուսական կողմի հետ ցանկացած շփումների և բանակցությունների փաստացի օրենսդրական արգելքի հետ կապված։ Հետևաբար, դեռ շատ բաներ կան, որոնք պետք է հստակեցվեն, և մենք միասին պետք է որոշ բացատրություններ լսենք»,- ասել է Պեսկովը։
Անդրադառնալով Ուկրաինայի հետ հնարավոր բանակցությունների թեմային՝ Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ «Ռուսաստանն ընդհանուր առմամբ բաց է բանակցային գործընթացի համար, բայց նախ պետք է հասկանալ, թե որքանով է պատրաստ Ուկրաինան»: