Ռուսաստանն ու Չինաստանն առաջին անգամ համատեղ ռմբակոծիչներ են ուղարկել Ալյասկա

Լուրեր

09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՌԴ ու Չինաստանի ռմաբակոծիչներն առաջին անգամ համատեղ թռիչք են իրականացրել Ալյասկայի մոտ օդային տարածքում, հայտնում է CNN-ը՝ ԱՄՆ ՊՆ ներկայացուցչին հղումով։
Հյուսիսամերիկյան օդատիեզերական պաշտպանության հրամանատարության (NORAD) տվյալներով՝ ռուսական երկու Տու-95ՄՍ ինքնաթիռ և երկու չինական N-6 ռազմական ինքնաթիռներ մտել են Ալյասկայի հակաօդային պաշտպանության գոտի։  Դրանք, սակայն, մնացել են միջազգային օդային տարածքում և չեն մտել ԱՄՆ կամ Կանադային ինքնիշխան օդային գոտի։
Ինչպես նշել է Պենտագոնի ներկայացուցիչը, ռմբակոծիչները հետապնդվել են F-16 և F-35 կործանիչներով, ինչպես նաև կանադական CF-18 կործանիչներով։
«Ռուսաստանի և Չինաստանի այս գործունեությունը Ալյասկայի հակաօդային պաշտպանության գոտում սպառնալիք չի համարվում»,- ընդգծել է NORAD-ը, սակայն խոստացել է տարածաշրջանում «մրցակիցներին» պատասխանել «ներկայությամբ»։
Չինաստանի և Ռուսաստանի ռազմաօդային ուժերը կազմակերպել են «համատեղ ռազմավարական օդային պարեկություն» Բերինգի ծովի վրա՝ որպես տարեկան համագործակցության ծրագրի մի մաս, հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը։ Չինաստանի բանակի խոսնակ Չժան Սյաոգանգն ընդգծել է, որ սա 2019 թվականից ի վեր թվով ութերորդ նման պարեկությունն է։