Արտավազդ Փելեշյանի «Հավերժական լույս» լիբրետոն կհամալրի Օպերայի և բալետի ազգային թատրոնի խաղացանկը

Լուրեր

07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր այցելել են գեղարվեստական և վավերագրական կինոյի անվանի ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան և գրող Արտավազդ Փելեշյանին՝ քննարկելու «Հավերժական լույս» լիբրետոյի կյանքի կոչման և ստեղծագործական փուլի մեկնարկի մանրամասները․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Վարպետի նոր ստեղծագործությունը նախատեսվում է ներառել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 2025 թվականի ծրագրում: Մասնավորապես՝ քննարկվում է «Հավերժական լույս» լիբրետոյի առաջնախաղով թատերաշրջանի բացումն իրականացնելու հնարավորությունը: Այդ նպատակով հանդիպում է տեղի ունեցել նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի հետ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով մեծանուն Վարպետի վաստակն ու ներդրումը հայկական կինոյի զարգացման գործում, ընդգծել է՝ «Հավերժական լույս» լիբրետոյի առաջնախաղը, իրավամբ, կարող է դառնալ նոր խաղաշրջանի գլխավոր իրադարձությունը: Նա նշել է, որ Արտավազդ Փելեշյանի նոր ստեղծագործությունն արվեստի տարբեր ճյուղերի հետաքրքիր համադրություն է, և ամեն ինչ պետք է անել, որպեսզի լիբրետոն հասանելի լինի ոչ միայն հայ, այլև համաշխարհային բեմերում:

Արտավազդ Փելեշյանի խոսքով՝ նախապատրաստական աշխատանքները բավական ժամանակատար կլինեն՝ հաշվի առնելով, որ «Հավերժական լույս» լիբրետոն բարդ ստեղծագործություն է:

Արտավազդ Փելեշյանի հետ հանդիպմանը քննարկվել են նաև կինոարտադրության զարգացման ուղղությամբ պետության կողմից իրականացվող քաղաքականությանը վերաբերող հարցեր: