ԵՄ երկրների դեսպանները հավանություն են տվել Ուկրաինային 4,2 մլրդ եվրո հատկացնելուն

Լուրեր

07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
Բոլորը

Եվրամիության երկրների մշտական ​​ներկայացուցիչների կոմիտեն հավանություն է տվել Կիևին 4,2 միլիարդ եվրոյի չափով առաջին կանոնավոր վճարմանը «Ուկրաինայի համար» եվրոպական հիմնադրամից ((Ukraine Facility)։ Այս մասին հայտարարել է ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Այսօր մշտական ներկայացուցիչները հաստատել են առաջին վճարումը «Ուկրաինայի համար» հիմնադրամի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս մոտ 4,2 միլիարդ եվրո տրամադրել Ուկրաինայի վերականգնմանն ու վերակառուցմանն աջակցելու համար»,-ասվում է նախագահության X-ի էջում գրառման մեջ։

Այժմ ԵՄ խորհուրդը գրավոր հաստատելու է համապատասխան որոշումը։ Հուլիսի 17-ին Եվրահանձնաժողովը դրական գնահատական էր տվել այս տրանշի վճարման հնարավորությանը՝ կապված այն բանի հետ, որ Կիևը բավարար չափով կատարել է բարեփոխումների 9 ցուցանիշ։

«Ուկրաինայի համար» հիմնադրամի շրջանակներում Կիևը 2024-2027 թվականներին դրամաշնորհների և վարկերի տեսքով կստանա մինչև 50 միլիարդ եվրո: