Եթովպիայում սողանքներն ավելի քան 200 մարդու կյանք են խլել

Լուրեր

07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցում միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
Բոլորը

Եթովպիայի հեռավոր շրջաններից մեկում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքների հետևանքով զոհվել է առնվազն 229 մարդ, այդ թվում՝ փրկարարներ: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ տեղական իշխանություններին հղումով։

Ողբերգությունը տեղի է ունեցել երկրի հարավ-արևմուտքում։ Շաբաթվա սկզբին հաղորդվում էր, որ սողանքների հետևանքով զոհվել է 55 մարդ, սակայն ավելի ուշ զոհերի թիվը կտրուկ աճել է։ Տեղի իշխանությունները հայտնում են, որ Գոֆա շրջանում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Դաշնային աշխատանքային խումբ է ուղարկվել աղետի գոտի՝ օգնելու որոնողափրկարարական աշխատանքներին, գրում է VOA-ն:

Դեռ պարզ չէ, թե քանի մարդ է անհետ կորած։ Նրանց թվում կան փրկարարներ, որոնք փնտրում էին կիրակի օրը տեղի ունեցած սողանքից ողջ մնացածներին։ Երկուշաբթի օրը որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում տեղի է ունեցել հերթական սողանքը, որը հոսել է  փրկարարական ջոկատի վրա։
Արևելյան Աֆրիկայում և մասնավորապես Եթովպիայում անձրևների սեզոնին սողանքները սովորական երևույթ են: Ապրիլին Քենիայում առնվազն 45 մարդ զոհվեց ջրհեղեղի և սողանքների հետևանքով։