Թուրքիայի ՊՆ ղեկավարն արձագանքել է հույն նախարարի՝ «մեր F-35-ը մի գիշեր հանկարծակի կարող են գալ Անկարա» արտահայտությանը

Լուրեր

22.06.2026 | 23:26
Մեսին հաղթանակ պարգևեց Արգենտինային ու դարձավ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:57
Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ այրվել է ննջասենյակը՝ գույքով
22.06.2026 | 22:34
ԱՄՆ-ը 60-օրյա լիցենզիա է տրամադրել իրանական նավթի առևտրի համար
22.06.2026 | 22:17
Ով չի մասնակցի ընտրությունների ճակատագիրը որոշելուն․ նոր միջնորդություններ են սպասվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:08
Դպրոցները փակվել են, Ֆրանսիայի կեսից ավելին ռեկորդային շոգի պատճառով կարմիր գոտում է
22.06.2026 | 21:54
Զախարովան հայտարարել է, թե Երևանը, իբր, «ճնշում է ՌԴ-ի հետ համագործակցությանը կողմնակից գործիչներին»
22.06.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.06.2026 | 21:14
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների գործունեության արդյունքները
22.06.2026 | 21:00
Ստվերվել են ընտրությունների արդյունքները, այդ թվում՝ 3 ընտրատեղամասում վերաքվեարկություն չնշանակելու պատճառով․ Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 20:54
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու. Մարթա Կոս
22.06.2026 | 20:43
Բաքուն ԱԳՆ է կանչել ԵԽ գրասենյակի ղեկավարին ու բողոք հայտնել ՄԻԵԴ-ի՝ Ապրիլյան քառօրյայի մասնակից հայ մայորի խոշտանգման վճռի կապակցությամբ
22.06.2026 | 20:30
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 25-29-ը՝ Երևանում և Գյումրիում
22.06.2026 | 20:16
Հունիսի 23-ի գիշերը Քանաքեռ-Զեյթունում ծառերի սրսկման աշխատանքներ կիրականացվեն. պատուհանները փակ պահել
22.06.2026 | 20:00
ՍԴ-ում ընտրակեղծիքների ողջ ծավալը կներկայացնենք․ հույսներս չենք կորցրել, որ ՍԴ-ն կգտնվի իր բարձրության վրա․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 19:48
3,5 անգամ աճ՝ անվավեր քվեաթերթիկների թվում․ ինչն է բերել նման կտրուկ փոփոխության
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն արձագանքել է Հունաստանի առողջապահության նախարարի հայտարարությանը, որ «F-35-ները մի գիշեր հանկարծ կարող են գնալ Անկարա», փոխանցում են թուրքական լրատվամիջոցները;

«Ամեն տարի 60 միլիոն զբոսաշրջիկ է գալիս Թուրքիա, նրանք կարող են գալ։ Համեցեք, սպասում ենք»,- ասել է Գյուլերը լրագրողների հետ զրույցում։

Հիշեցնենք, որ Հունաստանի առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսն արձագանքել էր Կիպրոս ներխուժման 50-ամյակի կապակցությամբ Թուրքիայի ՊՆ հայտարարություններին։ Open TV-ի հետ զրույցում Գեորգիադիսն ասել էր, որ Հունաստանը կարող է հանկարծակի մեկ գիշերում իր F-35-ներով գնալ Անկարա։

 

«Ես լսում եմ «հանկարծ մի գիշեր» արտահայտությունը և ծիծաղում։ Մենք էլ կարող ենք հանկարծ մի գիշերում F-35-ներով գնալ Թուրքիա։ Դուք տեսե՞լ եք, թե ինչ կատարվեց Եմենում։ Եթե ​​դուք ունեք անորսալի F-35-ներ, կարող եք հանկարծ մի գիշեր հայտնվել Անկարայում։ Ես չեմ ասում, որ մենք դա կանենք, քանի որ չենք ուզում, բայց ես ծիծաղում եմ, երբ Էրդողանն է ասում դա: Ինչո՞վ եք գալու Հունաստան մի գիշեր։ Ձեր հագած կոշիկներո՞վ»,-ասել էր նախարարը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նման հռետորաբանություն էր օգտագործել երկու տարի առաջ, երբ սպառնացել էր Հունաստանին, թե  Անկարան կարող է հարձակվել «հանկարծ մի գիշեր»: