Բասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը հաղթել է Մոլդովային
Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականը սկսել է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:
Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 88:72 հաշվով հաղթել է Մոլդովայի հավաքականին: Այս մասին տեղեկացնում են Բասկետբոլի ֆեդերացիայից։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Վիլյամ Ղարաբեկյանն էր՝ վաստակած 20 միավորով: Նա նաև 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 25-ին` մրցելով Ադրբեջանի հետ: