ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը նշանակալի ծանրաձող է․ ՀՀ-ն պե՛տք է բարձրացնի, եթե ուժեղ պետություն ենք ուզում․ Արմեն Քթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.03.2026 | 23:00
Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց խմբի առաջատարին
27.03.2026 | 22:52
Սողանք Կապան քաղաքում․ տուժածներ չկան
27.03.2026 | 22:50
TOON EXPO-ն մեկնարկել է․ անշարժ գույքի շուկան մեկ հարթակում երեք օր՝ Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:44
Ադրբեջանի ընդդիմության բանտարկված առաջնորդի որդին ԱՄՆ Պետդեպում քննարկել է քաղբանտարկյալների հարցը 
27.03.2026 | 22:30
27 երկրից այցելուներ, հատուկ զեղչեր, բացառիկ գնիջեցումներ․TOON EXPO-ն 6-րդ անգամ անցկացվում է Երևանում
27.03.2026 | 22:26
Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 1900 մարդ
27.03.2026 | 22:12
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է գրեթե ամբողջ շաբաթ
27.03.2026 | 21:58
Ռուբիոն հրապարակավ վիճել է G7-ի գործընկերների հետ Իրանի և Ուկրաինայի պատերազմների վերաբերյալ
27.03.2026 | 21:46
Ավստրիան 14 տարեկանից փոքր երեխաներին կարգելի օգտվել սոցցանցերից
27.03.2026 | 21:37
Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
27.03.2026 | 21:24
Մարտի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.03.2026 | 21:10
Փլուզված սելավատարից արտահոսքի ինտենսիվությունը նվազել է. ՓԾ
27.03.2026 | 20:57
Դատարանը մերժել է 200 դոլարի և մեկ շիշ կոնյակի կաշառքի գործով անցնող պոլիկլինիկայի նախկին տնօրենի և նրա կնոջ գույքի բռնագանձման պահանջը
27.03.2026 | 20:41
Վարդենիսի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձնախան անձրև է տեղում
27.03.2026 | 20:28
Անկարան հայտնում է, որ փորձում են պարզել՝ ով է տվել Իրանից Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ հրթիռներ արձակելու հրամանը
Բոլորը

Հայաստանի համար տնտեսական իմաստով ի՞նչ կարժենա ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ-ին ինտեգրվելը․ հարցը արդիական է վերջին արտաքին քաղաքական զարգացումների ֆոնին։  Անցյալ տարի Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 41 տոկոսով, ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրային գործընկերը, ուր ուղղվում է Հայաստանի արտահանման 50 տոկոսը։ 2023-ին Ռուսաստանի հետ երկկողմ առևտրաշրջանառությունը գրեթե 7 միլիարդ դոլարի է հասել: Հարց է առաջանում՝ արդյո՞ք այս կախվածությունը ՌԴ-ից վտանգավոր չէ, երբ մեկ օրով Լարսի փակումը հայկական ապրանքների արտահանման հարցում լուրջ խոչընդոտ է դառնում։

ՀՀ-ԵՄ համաձայնագրով նախատեսված են աշխատանքներ հայկական արտադրության ապրանքները Եվրոպական միության ստանդարտներին համապատասխանեցնելու վերաբերյալ։ Սա նաև քաղաքական նշանակություն ունի, որպեսզի ՌԴ-ի կողմից տոտալ արգելքների դեպքում հնարավոր լինի ապրանքները ուղղորդել Եվրամիություն։ Էկոնոմիկայի նախկին նախարարը 2023-ի տարեվերջին ասում էր, որ 1-2 տարում կտեսնենք դիվերսիֆիկացման արդյունքը։

Տնտեսագետ, ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը ՀՀ-ի համար նշանակալի ծանրաձող է, թեև այն բարդ է բարձրացնել, քան ԵՏՄ-ի պարագայում․ «Բայց պետք է բարձրացնել այն, եթե ուզում ենք ուժեղ և կենսունակ պետություն դառնալ։ Ես չեմ կարծում՝ ՌԴ-ն պատժամիջոցներ կկիրառի ՀՀ-ի դեմ, միակ ծանրակշիռ ճնշման լծակը գազի թանկացումն է։ Արևմուտքի հետ շփումը ՀՀ-ին արդիականացում կբերի, այս ռեգիոնում չունենք այլ տարբերակ, քան արդիական տնտեսություն ունենալն է։ Թե չէ միրգ վաճառող երկիր կմնանք, ինչպիսին Ռուսական կայսրության կազմում էինք։ Մենք ունենք ախոյան, որ եթե հայտնվես նրանից կախվածության մեջ, այդ դեպքում՝ անկախ պետականության մասին խոսելն ավելորդ կդառնա։ ՀՀ-ի կենսական անհրաժեշտությունն է՝ դառնալ էֆեկտիվ տնտեսությամբ երկիր, անվտանգային մարտահրավերները լուծելու այլ տարբերակ չկա։ Եվրաինտեգրմամբ կունենանք այն երկիրը, որ փնտրում ենք ՀՀ-ի սահմաններից դուրս։ Ձախողելու իրավունք չունե՛նք, մեր Ավետյաց երկիրը Հայաստանն է։ Պատերազմի այս ելքը պետության ձախողման վկայությունն է՝ ինստիտուցիոնալ ձախողում, և հիմա զրոյից պիտի կառուցենք այն պետությունը, որում ուզում ենք ապրել»,- նշեց տնտեսագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան