Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Լուրեր

26.06.2026 | 19:17
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց
26.06.2026 | 19:10
Դրոշներ՝ բոլոր համայնքների մուտքերի մոտ․ ՔՊ-ականների նախագիծն ընդգրկվել է ԱԺ արտահերթ նիստի օրակարգում
26.06.2026 | 19:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Նոր պատերազմ կսկսվի՞ ԱՄՆ-ի և Իրանի միջև․ 60-օրյա հրադադարի և «Թրամփի ուղու» ապագան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:50
Բոլորի բջջային հեռախոսները՝ մեկ շտեմարանում․ ինչ ռիսկեր է պարունակում Կառավարության նախաձեռնությունը
26.06.2026 | 18:39
Փաշինյանը AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
26.06.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանը՝ շարքային պատգամավոր դառնալու ճանապարհին․ ինչ է սպասվում ԱԺ գործող նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:27
Լավրովն արձագանքել է Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ Ռուբիոյի հայտարարություններին
26.06.2026 | 18:20
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
26.06.2026 | 18:11
Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ միջոցառում է կազմակերպվել
26.06.2026 | 18:00
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:49
ՌԴ-ն և Ուկրաինան գերիների են փոխանակել 160-ը 160-ի դիմաց
26.06.2026 | 17:37
ՔՊ-ի հայտարարագրում ներկայացված չէ որևէ աշխատակցի աշխատանքային պայմանագիր․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:33
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
26.06.2026 | 17:27
Հուլիսի 2-ին մեկնարկող ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի ընտրական ցենզի սահմանման նախագիծը 
26.06.2026 | 17:26
Զախարովան արձագանքել է ԵՏՄ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հունիս-հուլիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ․

Մասնավորապես՝

 

  • Գլխավոր դատախազության ավագ դատախազ Աշոտ Ժամկոչյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին:

 

  • Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Գևորգ Սարգսյանը փոխադրվել է Արագածոտնի մարզի դատախազի պաշտոնին:

 

  • Հայկ Մանանդյանը նշանակվել է Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:

 

  • Նիկոլայ Բարսեղյանը նշանակվել է Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից:

 

  • Արագածոտնի մարզի դատախազ Գագիկ Մարգարյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին:

 

  • Հովհաննես Թորոսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:

 

  • Ալիսա Բոյաջյանը նշանակվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:

 

  • Իգոր Ալավերդյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:

 

  • Անդրանիկ Շահբազյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

 

  • Արամ Ներսիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնից:

 

  • Սեդա Գրիգորյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնին:

 

  • Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Մանյա Գալուստյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին:

 

  • Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալ Արթուր Սարգսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին:

 

  • Կարեն Սուքիասյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն դատախազության դատախազի պաշտոնից:

 

  • Կարեն Իսրաելյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնից:

 

  • Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էվելինա Սարգսյանը փոխադրվել է Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնին:

 

  • Ալինա Համբարձումյանը նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:

 

  • Հրանուշ Միքաելյանը նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:

 

  • Վեհանուշ Մարգարյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:

 

  • Գուրգեն Գուրգենյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:

 

  • Հայկ Ժամակոչյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

 

  • Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազ Արմեն Սուքիասյանը փոխադրվել է Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:

 

  • Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազ Կարապետ Հովսեփյանը փոխադրվել է Արարատի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:

 

  • Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ Դավիթ Հովհաննիսյանը փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:

 

  • Կարեն Կարապետյանը նշանակվել է Արարատի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն կայազորի դատախազության դատախազի պաշտոնից:

 

  • Արծրուն Խաչատրյանը նշանակվել է Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն կայազորի դատախազության դատախազի պաշտոնից:

 

  • Արտակ Խաչատրյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն կայազորի դատախազության դատախազի պաշտոնից:

 

  • Թիվ 1 կայազորի զինվորական դատախազության դատախազ Նորայր Հովսեփյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

 

  • Գոռ Մանասերյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

 

  • Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Արսեն Կոստանդյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

 

  • Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Սարգիս Պետրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: