Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր․ ԱԽ քարտուղարն ընդունել է Save Armenia-ի պատվիրակությանը
Քաղաքականություն
23.07.2024 | 14:04Հուլիսի 23-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը. տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։
ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել այն աշխատանքը, որը միությունն անում է նպատելու Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր և անդրադարձել հետագա համագործակցության հնարավորություններին: