Տղամարդու փախուստի փորձը կանխվել է, ատրճանակը հայտնաբերվել է

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

Հուլիսի 19-ի ժամը 21.09-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մի տղամարդ մոտը զենք է պահում և այդ պահին Վարդանանց փողոցի մարզադպրոցի մոտակայքում է:Օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ իրավապահները ժամը 21.20-ին Վարդանանց փողոցում հայտնաբերել են նրան:

Իրավապահներին տեսնելով՝ տղամարդը փորձել է դիմել փախուստի, ինչը կանխվել է: Այդ ընթացքում նա ցուցաբերել է դիմադրություն՝ գոտկատեղից գետնին գցելով ատրճանակը: Ոստիկանները հատուկ հնարքներ կիրառելով՝ նրան ձերբակալել և տեղափոխվել են ոստիկանության Տարոնի բաժին: Դեպքի վայրում ատրճանակը հայտնաբերվել է: Բաժնում պարզվել է, որ ատրճանակի փամփշտատուփում կա 7,65 մմ տրամաչափի 6 փամփուշտ:

Վանաձոր քաղաքի բնակիչ 40-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն:

`