10 մլն եվրո՝ ՀՀ ԶՈՒ-ին․ ինչ է նախատեսում ԵՄ Խորհրդի որոշումը

Լուրեր

29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
29.07.2026 | 20:13
Զինծառայողին ծեծելու ահազանգի հետքերով. ՄԻՊ-ն այցելել է Երևանի կայազորային հոսպիտալ
29.07.2026 | 20:00
Եթե ՌԴ-ն ՀՀ-ի դեմ հարձակման միջոց է օգտագործում գազը, պիտի այլընտրանք գտնենք, դիտարկելով նաև Ադրբեջանից ներկրումը․ Յուրի Մովսեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ այսօր ընդունել է Եվրոպական Խաղաղության Հիմնադրամի շրջանակներում ՀՀ զինված ուժերին 10 մլն եվրո արժողությամբ աջակցության չափով օգնությունը։

ԵԽ-ի հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն առաջին անգամ որոշել է աջակցել Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից։ Օժանդակության այս միջոցառման նպատակն է բարձրացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը:

Օգնությունը նաև նպատակ ունի բարձրացնել Հայաստանի դիմակայունությունը և արագացնելու ԶՈՒ փոխգործունակությունը միջազգային ռազմական առաքելություններին և գործողություններին երկրի հնարավոր ապագա մասնակցության դեպքում:  Աջակցության միջոցը հնարավորություն կտա գումարտակային ստորաբաժանման համար ապահովել լիարժեք տեղակայվող վրանային ճամբար։

«Անվտանգությունը Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների ավելի ու ավելի կարևոր տարր է։ Խաղաղության եվրոպական հիմնադրամի այս միջոցառումը հետագայում կնպաստի երկրի դիմակայունությանը։ Մենք ունենք փոխադարձ շահագրգռվածություն ավելի ընդլայնելու մեր երկխոսությունը արտաքին և անվտանգության քաղաքականության շուրջ՝ նաև դիտարկելով Հայաստանի ապագա մասնակցությունը ԵՄ-ի գլխավորած առաքելություններին և գործողություններին»,-հայտարարել է ԵՄ  արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Նշվում է նաև, որ այսօր ընդունված աջակցությունը կտրամադրվի Հայաստանի հետ ԵՄ գործընկերության շրջանակներում, որը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և ուղղված է Հայաստանում և Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանմանը։

«ԵՄ-ն հավատարիմ է ընդլայնելու Հայաստանի հետ համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունը՝ հիմնված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա, և էլ ավելի ամրապնդելու մեր հարաբերություններն իրենց բոլոր հարթություններում: Սա ներառում է արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում երկխոսության և համագործակցության ակտիվացում՝ նաև ընդգրկելով անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ ՀՀ արտգործնախարարությունը ողջունել էր ԵՄ խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների կողմից որոշումների կայացումը։