Քամալա Հարիսը ռեկորդային գումար է հավաքել նախընտրական արշավի համար

Լուրեր

22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
Բոլորը

ԱՄՆ-ի Դեմոկրատական ​​կուսակցության աջակիցներn ավելի քան 55 միլիոն դոլար են հավաքել երկրի փոխնախագահ Քամալա Հարիսի նախընտրական քարոզարշավի համար այն բանից հետո, երբ Ջո Բայդենը հայտարարեց նախագահական մրցապայքարից դուրս գալու մասին, գրում է Current time-ը։

Ըստ ActBlue դրամահավաքի հարթակի՝ Բայդենի հայտարարությունից հետո առաջին հինգ ժամում հանգանակվել է 27,5 մլն դոլար, իսկ մեկ օրից պակաս ժամանակում՝46,7 միլիոն դոլար, որն արդեն ռեկորդ է 2024 թվականի համար:

Ինչպես գրում է Politico-ն, միջոցների այս  հոսքն արտացոլում է դեմոկրատների  ոգևորությունը։ Հավաքված գումարը համեմատելի է հարթակի «երբևէ լավագույն օրերի» հետ, բայց դեռևս ցածր է 2020 թվականի ռեկորդից: Այդ ժամանակ ԱՄՆ Գերագույն դատարանի ամենատարեց անդամ Ռութ Բեյդեր Գինսբուրգի մահից հետո հավաքվել էր 70,6 մլն դոլար։

Հիշեցնենք, որ  նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր  նախագահական մրցապայքարից իր թեկնածությունը հանելու որոշման մասին և Դեմոկրատական ​​կուսակցությանը  առաջարկել Քամալա Հարիսի թեկնածությունը առաջադրել։