Քամալա Հարիսը սկսել է ընտրություններում առաջադրվելու համար պայքարը․ նա արդեն ունի Քլինթոնների ու Կալիֆորնիայի նահանգապետի աջակցությունը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է, որ երախտագիտությամբ է ընդունում Ջո Բայդենի աջակցությունը, որը հրաժարվել է մասնակցել նախընտրական արշավին և առաջարկել է իրեն առաջադրել որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու։ Հաղորդվում է, որ նա արդեն սկսել է պայքարել առաջադրման համար՝ փորձելով աջակցություն ստանալ կուսակիցների կողմից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Ինձ համար պատիվ է ունենալ նախագահի աջակցությունը, և ես մտադիր եմ առաջադրվել: Ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ՝ միավորելու Դեմոկրատական կուսակցությունը և միավորելու մեր ազգը՝ հաղթելու Դոնալդ Թրամփին։ Ընտրությունների օրվան ունենք 107 օր։ Մենք կպայքարենք միասին և կհաղթենք՝ միասին»,- ասել է նա։

Փոխնախագահի խոսքով՝ Բայդենի՝ ընտրություններից դուրս գալու որոշումը հայրենասիրության օրինակ է։ «Նախագահ Բայդենն անում է այն, ինչ արել է իր ողջ կյանքում՝ առաջին տեղում դնելով ամերիկյան ժողովրդի և մեր երկրի շահերը»:

Դեմոկրատները դեռ պաշտոնական թեկնածու չունեն. չնայած այն բանին, որ Բայդենը աջակցություն է հայտնել Հարիսին, չի կարելի ասել, որ նա մրցակիցներ չի ունենա։ Քվեարկությունը տեղի կունենա օգոստոսի 19-ին Չիկագոյում բացվող Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարում:

Աղբյուրները BBC-ին հայտնել են, որ Հարրիսն արդեն սկսել է հեռախոսազանգեր կատարել կիրակի ուշ երեկոյան՝ ապահովելու նշանավոր դեմոկրատների, այդ թվում՝ օրենսդիրների և նահանգապետերի աջակցությունը:

Հարիսի թեկնածության օգտին արդեն արտահայտվել են Քլինթոն ամուսինները՝ ԱՄՆ նախկին նախագահն ու պետքարտուղարը։ X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ Բիլ և Հիլարի Քլինթոնները գրել են․
«Այժմ ժամանակն է աջակցել Քամալա Հարիսին և պայքարել այն ամենով, ինչ ունենք նրան ընտրելու համար։ Մենք ունեցել ենք մեր վերելքներն ու վայրէջքները, բայց ոչինչ մեզ չի ստիպել ավելի մտահոգվել երկրի ապագայով, որքան Թրամփի երկրորդ ժամկետի սպառնալիքը»: