«Էյր Արաբիա»-ն դիմում է արբիտրաժային դատարան՝ ՀՀ-ից փոխհատուցում ստանալու համար

Լուրեր

27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
27.11.2026 | 19:25
ՍԴ նախագահի ընտրությունը տապալած Երվանդ Խունդկարյանի որդին վարչական դատարանի դատավորի թեկնածուի հավակնորդ է
27.11.2026 | 19:11
Թուրքիայում ընդդիմադիր Halk TV-ի գործի շրջանակում նոր ձերբակալվածներ կան
27.11.2026 | 19:03
Երևանը` հետիոտնի՞, թե՞ մեքենայի քաղաք․ ինչ են ցույց տվել հետազոտության արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:54
Աշտարակում՝ շինանյութի խանութներից մեկի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվել
27.11.2026 | 18:45
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
27.11.2026 | 18:36
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
27.11.2026 | 18:33
Թրամփը փոխել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ համատեղ հայտարարությունը
Բոլորը

Արաբական Միացյալ Էմիրությունների բյուջետային «Էյր Արաբիա» ավիաընկերությունը պատրաստվում է արբիտրաժ սկսել Հայաստանի դեմ՝ «Ֆլայ Արնա»-ի ձախողված գործարքի պատճառով։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է GAR հարթակից, որը հրապարակում է նորություններ արբիտրաժային թեմաներով։

Այս տեղեկությունը Factor.am-ին հասանելի էր դարձել շուրջ մեկ ամիս առաջ, սակայն, «Էյր Արաբիա» ավիաընկերությունից այդ ժամանակ ձեռնպահ էին մնացել մեր գրավոր հարցերին հստակ պատասխաներ տրամադրելուց։

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունն ու «Էյր Արաբիա»-ն 2021 թվականին ստեղծեցին «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ՝«Ֆլայ Արնա» բրենդով, որը համարվում էր ազգային փոխադրող։ Ընկերության 49 %-ը պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին։

Հետքն ավելի վաղ տեղեկացրել էր, որ «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է «Ֆլայ Արնա» անունով, հունվարի 16-ից թռիչքներ չի իրականացնում:

Factor.am-ը հղում անելով ՀՀ կառավարության նախագծերից մեկին, որն ընդունվել էր չզեկուցվող ռեժիմով հայտնել էր, որ գործադիրը լուծարում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն։