Ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ

Լուրեր

22.11.2024 | 14:03
Բաքուն COP29-ի շրջանակներում «Ադրբեջանական  Երևան» միջոցառում է անցկացնելու
22.11.2024 | 13:51
Արդարադատության փոխնախարարի ԺՊ Արմենուհի Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
22.11.2024 | 13:45
Ավինյանի կարգադրությամբ՝ շուրջ 2 միլիոն դրամ կհատկացվի «Ավետիս» ՀԿ-ին
22.11.2024 | 13:34
Ուկրաինայի Գերագույն Ռադան չեղարկել է այսօրվա նիստը հարձակման սպառնալիքի պատճառով
22.11.2024 | 13:23
Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին
22.11.2024 | 13:10
Երանոս գյուղում ոռոգման ջրատար ցանց է կառուցվում
22.11.2024 | 12:57
Կուրսկի շրջանում ուկրաինական հարվածի հետևանքով ԿԺԴՀ բանակի գեներալ է վիրավորվել.WSJ
22.11.2024 | 12:44
Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ
22.11.2024 | 12:32
ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի առնչությամբ
22.11.2024 | 12:24
Ադրբեջանի Մեջլիսը «կողմնակալ, ոչ օբյեկտիվ և անարդար» է անվանել Լյուքսեմբուրգի խորհրդարանի բանաձևը
22.11.2024 | 12:19
12 մեդալ՝ հայ ըմբիշներին, Պուտինը՝ ուկրաինական հակամարտության գլոբալ բնույթ ստանալու մասին․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 12:12
Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը
22.11.2024 | 11:59
Հայաստանում 2025 թ․ փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ կանցկացվեն
22.11.2024 | 11:46
Երևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ
22.11.2024 | 11:35
ՌԴ-ն Հյուսիսային Կորեային 1 մլն բարել նավթ է մատակարարել զենքի ու զինծառայողների դիմաց
Բոլորը

Ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ․ «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքի, «Պետական նպաստների մասին» օրենքում ու հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթներն արժանացել են Կառավարության հավանությանը․ տեղեկացնում են ԱՍՀՆ-ից։

Ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը հնարավորություն կստեղծի՝

• նպաստել ծայրահեղ աղքատության հաղթահարմանը,
• առավել հասցեական դարձնել սոցիալական աջակցության ծրագրերը,
• խրախուսել անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը՝ սոցիալական աջակցության ծառայությունները կարիքին համաչափ տրամադրելու սկզբունքի վրա հիմնվելով։
Այսպիսով,
• «ընտանեկան» և «սոցիալական» նպաստների փոխարեն կներդնվի «անապահովության նպաստ», որի իրավունքը կունենան Կառավարության հաստատած գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված այն ընտանիքները, որոնց մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր կլինի անապահովության սահմանային շեմից: Վերջինս յուրաքանչյուր տարի կսահմանի Կառավարությունը՝ հաշվի առնելով 1 չափահաս անձի համար հաշվարկված Նվազագույն պարենային զամբյուղի չափը, այսինքն՝ ծայրահեղ աղքատության շեմը։
• անձին չի նշանակվի անապահովության նպաստ, եթե վերջինս աշխատունակ է և չի ներկայացնում դիմում, որպեսզի ՄՍԾ կողմից հաշվառվի որպես աշխատանք փնտրող։ Ավելին, կներդրվի նոր ինստիտուտ, որի համաձայն՝ ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անդամներին կվերագրվի եկամուտ՝ Կառավարության նախատեսած դեպքերում, չափով ու ժամկետներում։
• նպաստի մերժման համար հիմք կլինեն նաև հանրապետական միջինից բարձր տնտեսական արժեքով անշարժ և շարժական գույք ունենալը, այլ ակտիվների առկայությունը կամ դրանց մասին վկայող այլ ցուցիչների առկայությունը, միջին սպառողներից բարձր էլեկտրաէներգիայի կամ գազի սպառման ցուցիչները և այլն։
Սահմանվում են նաև անապահովության նպաստի դադարեցման հիմքերը՝ ըստ ընտանիքի անդամի պարտադիր կրթությունից դուրս մնալու, ինչպես նաև ընտանիքի անդամի կողմից անշարժ գույքի գրավադրման հանգամանքների։

Անապահով ընտանիքում երեխայի ծննդյան և ընտանիքի անդամի մահվան դեպքում աջակցությունները կներդաշնակեցվեն գործող մյուս նպաստների միջոցառումների հետ․ վերջիններս կշարունակեն օգտվել երեխայի ծննդյան ընդհանուր միանվագ նպաստներից, իսկ անապահով ընտանիքի անդամի մահվան դեպքում հրատապ օգնությունը կմիավորվի թաղման նպաստին։

Կշարունակվեն տրամադրվել անապահովության հիմքով կրթական և առողջապահական արտոնյալ ծառայություններ, սակայն ոչ միայն նպաստառու՝ ծայրահեղ անապահով ընտանիքներին, այլ նաև՝ ստորին և միջին աստիճանի անապահով ընտանիքներին: Ընդ որում, անկախ առաջադիմությունից՝ անվճար կրթության հասանելիություն կունենան ստորին անապահովության աստճան ունեցող ընտանիքներից արհեստագործական մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորողները, իսկ միջին մասնագիտական կամ բուհում սովորողների դեպքում՝ կտրամադրվի ուսման վճարի 30-100% չափով փոխհատուցում՝ կախված առաջադիմությունից: Ստորին աստիճանի անապահովները կունենան նաև պետական տուրքից ազատվելու արտոնություն, իսկ անվճար իրավաբանական օգնության հասանելիություն կստանան միջին անապահովության աստիճան ունեցող ընտանինքները՝ ներառյալ ստորին և ծայրահեղ անապահովության աստիճաններով խմբերը։
Վերոնշյալից բացի, Սոցիալական աջակցության օրենքի և հարակից օրենքների փոփոխությամբ նախատեսվում են ոլորտի մի շարք այլ բարելավումներ։

Մասնավորապես՝

• Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը վերապահվում է լիազորություն՝ սահմանելու խնամքի և սննդի կազմակերպման, սոցիալական բնակարանային ֆոնդում, ժամանակավոր օթևանում կացարանով ապահովման նվազագույն չափորոշիչներ, որոնց հիման վրա կիրականացվի ոլորտի ծառայություններ մատուցողների հավաստագրում՝ Կառավարության սահմանված կարգով,
• սահմանված չափորոշիչների պահպանման նկատմամբ իրականացվելու է պետական վերահսկողություն՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից,
• սահմանվել են «Հրատապ արձագանք պահանջող իրավիճակ» հասկացությունը և դրա հետ կապված սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնահատկությունները,
• սահմանվել են իրավակարգավորումներ՝ սոցիալական պաշտպանության տեղեկատվական համակարգի միջոցով սոցիալական աջակցության թիրախային խմբերի անձնական տվյալների փոխանակման և մշակման համար, որոնց հիման վրա պետական մարմինները, ՏԻՄ-երը և աջակցող կազմակերպությունները կարող են գործել առավել արդյունավետ և խուսափել վերածածկերից,
• վերանայվել և սահմանվել են այն դեպքերը, երբ սոցիալական աջակցություն տրամադրելու համար պարտադիր չեն անձի կամ օրինական ներկայացուցչի դիմումը և համաձայնությունը։ Միաժամանակ ապահովվել է, որ շուրջօրյա լրիվ խնամք իրականացնող հաստատություններում խնամքի տրամադրումն իրականացվի բացառապես անձի դիմումի առկայության դեպքում՝ անհարկի ինստիտուցիոնալացումը բացառելու համար,
• ստեղծվել են իրավական հիմքեր սոցիալական աշխատողների պրոֆեսիոնալիզացիայի համար։ Մասնավորապես՝ սահմանվել է, որ 2029 թվականի հունվարի 1-ից հետո որպես սոցիալական աշխատող կարող է հանդես գալ միայն սոցիալական աշխատանքի (և հարակից ոլորտների) բարձրագույն կրթություն ունեցող և հավաստագրված անձը։ Ներդրվել է սոցիալական աշխատողների պարբերաբար՝ 3 տարին մեկ հավաստագրման ինստիտուտը։ Ընդ որում, հավաստագրման պահանջը չի տարածվելու քաղաքացիական կամ համայնքային ծառայող հանդիսացող սոցիալական աշխատողների վրա։ Հավաստագիր չունենալը հիմք է լինելու աշխատանքային պայմանագիրը լուծելու համար,
• սահմանվել են սոցիալական աշխատողների համար երաշխիքներ (առանձին դեպքերում ոստիկանի ուղեկցությամբ տնայցի իրականացում, աշխատանքի բերումով հաշմանդամության կամ մահվան դեպքում որոշակի վճարի տրամադրում),
• սահմանվել են շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում հասարակական մշտադիտարկման հետ կապված կարգավորումներ, ինչպես նաև ԱՍՀՆ կողմից աջակցության ոլորտի բոլոր սոցիալական ծառայությունների որակի մշտադիտարկման կարգի, պայմանների և մեթոդաբանության հաստատման լիազորություններ։

Սոցիալական աջակցության նոր օրենքով նաև սահմանվում են նոր դերակատարներ, հնարավորինս որոշակիանում է դերակատարների լիազորությունների բաշխումը, նկարագրվում են նոր ծառայություններ, որոնք ևս կծառայեն աղքատության փուլային հաղթահարման մոդելների կիրառմանը։