Մակրոնի խոսքը հիստերիա առաջացրեց Բաքվում և Մոսկվայում․ ՀՀ-ն նեղ լարի վրայով է քայլում, Արևմուտք գնալով՝ չենք զոհաբերվի․ Ռոբերտ Ղևոնդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.07.2026 | 22:09
Վրաստանում տղամարդ է կալանավորվել՝ ռուսախոս զբոսաշրջիկի վրա հարձակվելու համար․ ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
21.07.2026 | 21:55
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոք Ռովերսին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
21.07.2026 | 21:45
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
21.07.2026 | 21:38
Գարիկ Սարգսյանը լքում է Վեդիի համայնքապետի պաշտոնն ու վերցնում պատգամավորական մանդատը
21.07.2026 | 21:26
Քննարկվել է Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026–2030 թվականների ռազմավարական ծրագիրը
21.07.2026 | 21:14
Ալիևը հաստատել է, որ Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև գաղտնի հանդիպում է տեղի ունեցել Բաքվում
21.07.2026 | 21:00
Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հնարավոր են առանց խաղաղության համաձայնագրի ստորագրման․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 20:50
«Կորպուս Գաստրոբարում» վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ն կասեցրել է արտադրությունը
21.07.2026 | 20:41
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
21.07.2026 | 20:28
Գործարանների շարքից դուրս գալու պատճառով ՌԴ-ն չի կարող նավթամթերք արտահանել․ Ալիևն Ադրբեջանից մատակարարումներ է առաջարկում
21.07.2026 | 20:20
Deutsche Welle-ն վրացերեն նոր լրագրողական նախագիծ է գործարկում․ ԵՄ-ն կաջակցի նաև հայերեն և ադրբեջաներեն հարթակների ստեղծմանը
21.07.2026 | 20:09
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների գործով նիստում ելույթ են ունեցել դատախազները
21.07.2026 | 20:00
Պուտինը վախենում է՝ Արևմուտքը Փաշինյանին կտապալի, ընդդիմադիր դարձրեց ակնհայտ ռուսամետներին, որ դա կանխի․ Շանթ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 19:45
105 պատգամավոր, նոր խոսնակ և կառավարության ձևավորում․ ինչ է սպասվում օգոստոսի 2-ից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 19:33
ՌԴ-ում կասեցված հայկական սերտիֆիկատների հարցով Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է տվել
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ հնչեցրած հայտարարությանը։ Նշել են, թե և Հայաստանի ռազմականացման քաղաքականությունն արդարացնող կարծիքները, Ադրբեջանի դեմ հստակ կողմնակալության դրսևորումը տարածաշրջանում լարվածություն ստեղծելու և խաղաղության գործընթացին խոչընդոտելու Փարիզի փորձերի ևս մեկ վառ օրինակ է․ «Հիշեցնում ենք ֆրանսիական կողմին, որ պատերազմը, որը մենք մղել ենք՝ վերջ դնելու Հայաստանի կողմից 30-ամյա ինքնիշխան ադրբեջանական տարածքների «օկուպացիային և վերականգնելու Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», մեր երկրի օրինական իրավունքն էր՝ միջազգային իրավունքին համապատասխան։ Ադրբեջանի ցանկացած ջանք, այդ թվում՝ նրա ռազմական ներուժի հզորացումը, ուղղված է եղել և կլինի արդար նպատակի իրագործմանը։ Սակայն դա չի կարելի ասել Հայաստանի մասին, որը «օկուպացիոն պետություն է»,- ասել է Հաջիզադեն։

Նախօրեին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնն իր մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել էր ադրբեջանցի լրագրողին՝ անդրադառնալով ՀՀ-ին զենքի վաճառքին։ Նա հայտարարել էր, որ միանգամյան նորմալ է, որ դաշնակիցներն իրար զինում են՝ ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար․

«Եթե նայեք վերջին տասնամյակին, ապա Ադրբեջանը շատ ավելի է զինվել, քան Հայաստանը։ Եվ եթե հիշողությունս չի դավաճանում, Ադրբեջանն էր, որ 2020-ին սարսափելի պատերազմ սկսեց: Նորմալ է արձագանքել ինքնիշխան երկրի դիմումին, որը սպառազինություն է ցանկանում և նախազգում, որ ուրիշ երկիր կարող է հարձակվել իր վրա»։ Եվ նա նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից երբեք չի լսել պատերազմի վերաբերյալ որևէ մտադրություն։

«Հայաստանի հեռանկարը խաղաղությունն է, Ֆրանսիայի հեռանկարը խաղաղությունն է, հուսով եմ՝ Ադրբեջանի հեռանկարը խաղաղությունն է։ Եվ եթե երկու երկրներն ավարտեն հաշտության պայմանագիրը, մենք կաջակցենք նման պայմանագրին»,- հայտարարել էր Ֆրանսիայի նախագահը։ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ բնական է ռուս-ադրբեջանական կոշտ արձագանքը․

«Ադրբեջանը և ՌԴ-ն հիստերիա են բարձրացրել ՀՀ-ին Ֆրանսիայի զենքի վաճառքի դեմ, քանի որ ՀՀ զինվելու դեպքում՝ չեն կարողանա ուժով զիջում կորզել։ ՌԴ-ն արդեն իսկ պատժամիջոցներ կիրառեց ՀՀ-ի դեմ՝ արգելեց սննդամթերքի ներկրումը, և եթե հիմա մենք ՀԱՊԿ-ից դուրս գանք՝ նույն սպառնալիքներին ենք բախվելու։ Միանշանակորեն, հեղափոխական է ԱՄՆ ռազմական ներկայացուցչի նշանակումը ՀՀ ՊՆ-ում, քանի որ նրանք օգնում են բանակի բարեփոխումներին։ Մակրոնի խոսքը հիստերիա առաջացրեց Բաքվում և Մոսկվայում, և այսօր ՀՀ-ն նեղ լարի վրայով է քայլում, Արևմուտք գնալով՝ չենք զոհաբերվի։ Մինչդեռ ՌԴ-ի հետ մնալով՝ ՀՀ-ին բելառուսացում է սպասվում․ ՀՀ-ից ոչինչ չի մնա, կվերացնեն մեր պետականությունը՝ զոհաբերելով մեր շահերը, սպառնալիքներին դիմադրելու շանս կունենանք Արևմուտքի հետ գործակցելով»,- նշեց փորձագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան