Չկատարած սպանության համար 41 ամիս բանտում անցկացրած Կունգուրցևին ՀՀ-ն 11 մլն է փոխհատուցել 

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Չկատարած սպանության մեղադրանքով գրեթե 4 տարի անազատության մեջ անցկացրած Կարեն Կունգուրցևին պետությունը 11 միլիոն դրամ փոխհատուցում է վճարել։ 41 ամիս անարդարացիորեն կալանքի տակ հայտնված Կարեն Կունգուրցևը 2 տարի առաջ դիմել էր Քաղաքացիական դատարան՝ պետությունից պահանջելով փոխհատուցում տրամադրել հոգեկան տառապանքների համար։

Առաջին ատյանի վճռով հայցը բավարարվել էր մասնակի՝ վերջնական փոխհատուցման չափը սահմանելով 9 միլիոն դրամ։ Ֆինանսների նախարարությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, ինչից հետո Կունգուրցևը նույնպես բողոքարկել էր։ Այս դեպքում երկու կողմի բողոքը մասնակի բավարարելով՝ Վերաքննիչը որոշել էր փոխհատուցման չափը սահմանել 11 միլիոն դրամ։ Գերատեսչությունը կրկին բողոքարկել էր, Վճռաբեկ դատարանը, սակայն, բողոքը վարույթ չի ընդունել։

FactorTV-ն մանրամասն անդրադարձել էր գործին, ուսումնասիրել և պարզել, թե ում մեղավորության կամ թերի աշխատանքի հետևանքով էր երիտասարդ անմեղ տղան հայտնվել ճաղերի հետևում։ 

 

 

11 տարի առաջ Կունգուրցևին մեղադրանք էր առաջադրվել 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի սպանության համար։ 2013թ. հոկտեմբերի 12-ին Վանաձորի Կայարանի այգում տղան դանակահարվել էր, ինչից հետո՝ մահացել հիվանդանոցում։ Դեպքից ժամեր անց՝ գիշերը, սպանություն կատարելու կասկածանքով աշխատավայրից բռնի ուժով ոստիկանության բաժին էր տարվել այդ ժամանակ  20-ամյա Կարեն Կունգուրցևը, ով դժբախտություն էր ունեցել այդ պահին այգով անցնելու։ Ըստ Կարենի՝ իրեն բաժնում խոշտանգել են և ստիպել մեղքն իր վրա վերցնել: Նա կտրուկ հրաժարվել էր, ինչից հետո՝ կալանավորվել։ Կունգուրցևի դեմ 4 պատանի էր ցուցմունք տվել, որոնցից 2-ը հետագայում դատարանում նշել էին՝ ոստիկանությունում իրենց ուղղորդել են և ճնշել։

Շուրջ երկու տարի տևած դատաքննությունից հետո, այն ժամանակ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը հռչակել էր Կունգուրցևի անմեղությունը և հենց դատարանի դահլիճից ազատ արձակել 31 ամիս կալանքի տակ գտնվող Կարենին։ Դատախազությունը դատավճիռը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, որտեղ Կունգուրցևին առաջադրված հոդվածը փոփոխվել էր և նա դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման։ Դատավճիռը կրկին բողոքարկվել էր, Վճռաբեկ դատարանը նոր քննության էր ուղարկել գործը, սեփական նախաձեռնությամբ նաև փոխել Կունգուրցևի խափանման միջոց կալանքը՝ նրան ազատ արձակելով հենց դատարանի դահլիճից։ Առաջին ատյանում Կարենը կրկին արդարացվել էր, որը Դատախազությունը դարձյալ բողոքարկել էր, սակայն այս անգամ Վերաքննիչ դատարանը մերժել էր Դատախազության  բողոքը։

Փաստացի, սպանության դեպքից 9 տարի անց՝ երրորդ անգամ և արդեն վերջնական հռչակվել էր Կարեն Կունգուրցևի անմեղությունը։

 

Ռոզա Վարդանյան