ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում իրանական գազի արտահանումը Հայաստան կկրկնապատկվի

Լուրեր

06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
Բոլորը

Իրանի և Հայաստանի հարաբերությունները առանձնահատուկ նշանակություն ունեն՝ պայմանավորված այս երկու երկրների աշխարհագրական և ռազմավարական դիրքով։ Որպես Իրանի հարևաններից մեկը՝ Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում։ Այս մասին գրում է իրանական SNN գործակալությունը։

Նշվում է, որ երկու երկրների միջև տնտեսական, էներգետիկ և կրթական համագործակցությունը կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը և տնտեսական զարգացմանը։ Համատեղ ենթակառուցվածքային և էներգետիկ նախագծերը, ինչպիսիք են ճանապարհների կառուցումը և գազի ու էլեկտրաէներգիայի փոխանակումների ընդլայնումը, օգնում են բարելավել տարածաշրջանային ենթակառուցվածքները և փոխադարձ կարիքները:

Իրանի և Հայաստանի՝ որպես երկու հարևան երկրների հարաբերությունները միշտ էլ ռազմավարական նշանակություն են ունեցել։ Այս հարաբերությունն իր գագաթնակետին է հասել   երկու երկրների միջև ամենամեծ պայմանագրի ստորագրմամբ։ Այս համաձայնագրի և երկու երկրների համագործակցության այլ ձեռքբերումների  մասին  գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին։

«Շուրջ մեկ տարի է, ինչ Երևանում եմ, և այս ընթացքում կարողացել ենք  զգալի առաջընթաց գրանցել Իրանի և Հայաստանի հարաբերություններում։ Հայաստանը մեր հարևաններից է և մեզ հետ 46 կմ սահման ունի, որն ամենաանվտանգ սահմաններից է։ Մեր պատմական հարաբերությունները հայերի հետ եղել են շատ դրական և հստակ, և Հայաստանի անկախացումից ի վեր համագործակցության գործընթացը միշտ աճում է,- ասել է դեսպանը՝ նշելով, որ անցնող տարում հաջողվել է  ՀՀ անկախությունից հետո Հայաստանի կառավարության հետ կնքել ամենամեծ պայմանագիրը։

«Սույն պայմանագիրը Հայաստանի հարավային հատվածում Ագարակ-Քաջարան  ճանապարհի կառուցման համար է, որը գտնվում է Հյուսիս-հարավ միջանցքի երթուղու վրա։ Այս նախագիծն արժե 212 մլն դոլար և մեծապես նպաստում է Իրանի Իսլամական Հանրապետության տեխնիկական և ինժեներական ծառայությունների արտահանմանը Հայաստան։ Սա ճանապարհը մեկ ժամ 20 րոպեից նվազեցնում է 20 րոպեի, իսկ ճանապարհի լայնությունը 6 մետրից դառնում է 17 մետր, ինչը շատ օգտակար է անվտանգության և արագության առումով։ Ունենք նաև այլ փոքր ծրագրեր՝ 36 միլիոն դոլարի ներդրումներ Հայաստանի տարբեր վայրերում»,- նշել է Սոբհանին՝ հավելելով, որ առևտրի ոլորտում  կարողացել են  Հայաստանի հետ առևտուրը 200 միլիոն դոլարից հասցնել 711 միլիոն դոլարի։ Հայաստանն իր 3 միլիոն բնակչությամբ Եվրասիական միության անդամ է, որը երկիրը վերածել է 200 միլիոնանոց եվրասիական շուկայի հարթակի։

Նա նաև ասել է, որ Իրանի գազի արտահանումը Հայաստան մոտ ապագայում կկրկնապատկվի․

«Մեր հաջողություններից մեկը երկու երկրների միջև գազի և էլեկտրաէներգիայի պայմանագրի երկարաձգումն էր մինչև 2030 թվականը։ Մենք տարեկան 360 մլն խմ գազ ենք արտահանում Հայաստան և դրա դիմաց ներմուծում էլեկտրաէներգիա։ Ինչպես նաև, մեզ հաջողվել է  գրեթե վերջնական փուլին հասցնել Հայաստանից Իրան էլեկտրահաղորդման երրորդ գիծը, որը շահագործման կհանձնվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, և մենք կարող ենք կրկնապատկել էլեկտրաէներգիայի ներկրումը Հայաստանից»,- հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպանը։