Մխիթար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Լուրեր

27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փոխնախարար Ռուբեն Սիմոնյանի ուղեկցությամբ հուլիսի 17-ին այցելել է «BostonGene Techologies» ընկերություն: Իր այցի ընթացքում նախարար Հայրապետյանին ընդունել են ընկերության տնօրեն Դավիթ Հարությունյանը և այլ աշխատակիցներ․ տեղեկացնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից։

Չնայած BostonGene-ի կենտրոնակայանը ԱՄՆ-ում է, ընկերությունը հպարտությամբ աջակցում է Հայաստանում իր գիտատեխնոլոգիական թիմի մեծ մասին: Նախարարը շրջել է ընկերությանում՝ պատկերացում կազմելու BostonGene նորարարական տեխնոլոգիաների և ապագայի վերաբերյալ նրանց տեսլականի մասին:

Այցի ընթացքում նախարար Հայրապետյանը և BostonGene-ի թիմը քննարկել են ընկերության հնարավոր ներդրումը կրթության ոլորտում: Նախարարը հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լիակատար աջակցությունը BostonGene-ի նախաձեռնություններին կրթական ոլորտում, առաջարկել ոչ ֆորմալ կրթական մեթոդներ ներդնելուց զատ, համագործակցել նաև բուհերի հետ՝ համատեղ մագիստրոսական կրթական ծրագիր իրականացնելով:

Բացի այդ, աշխատակիցները խոսել են ներկայումս ընկերության առջև ծառացած մի քանի խնդիրներից, ինչպես նաև հնարավոր լուծումներից և նախարարությունից ակնկալվող աջակցությունից: Նախարարն իր հերթին հավաստիացրել է BostonGene-ին, որ հարցերը կլինեն նախարարության ուշադրության կետրոնում և հնարավորության պարագայում լուծում կստանան:

Քննարկման կարևոր թեմա է դարձել ոլորտի աջակցության մասին օրենքի նոր նախագիծը, որը ներկայումս ավարտման փուլում է: Երկու կողմերն էլ կառուցողական երկխոսություն են վարել այն մասին, թե ինչպես այս օրենքը կարող է էլ ավելի ամրապնդել ոլորտը և բավարարել BostonGene ընկերության նման այլ ընկերությունների կարիքները:

Մխիթար Հայրապետյանը վերահաստատել է նախարարության հանձնառությունը՝ բարձր տեխնոլոգիական ընկերությունների համար բարենպաստ միջավայր ստեղծելու և Հայաստանը նորարարությունների կենտրոն դարձնելու հարցում:

BostonGene-ը կենսաբժշկական ոլորտի ծրագրային ապահովման մշակման առաջատար ընկերություններից է, ուսումնասիրում է քաղցկեղը և արհեստական բանականության միջոցով կլինիկական մոդուլավորում է իրականացնում՝ մշակելով անհատական բուժման մեթոդը: Ի դեպ, ամերիկյան այս ընկերության միայն Հայաստանի մասնաճյուղի շուրջ 500 աշխատակցի 25 տոկոսը հայ է, ընկերությունն, իր հերթին, ձեռնարկում է տարբեր քայլեր նոր հայ մասնագետներ ներգրավելու համար: