Քննարկվել են հայ հոգևոր-ձեռագրական կենտրոնների համագործակցության հեռանկարները

Լուրեր

09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

2024 թ․ հուլիսի 17-ին Մաշտոցյան Մատենադարանի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Երուսաղեմի հայոց պատրիարքության, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության, Զմմառի պատրիարքական կղերի միաբանության, Վենետիկում Մխիթարյան միաբանության, Վիեննայի Մխիթարյան միաբանության ներկայացուցիչների և Մատենադարանի տնօրենության համատեղ քննարկումը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Քննարկման ընթացքում արծարծվել են հոգևոր-ձեռագրական կենտրոնների համագործակցության խորացման, համատեղ գիտական հետազոտությունների, ձեռագիր հավաքածուների վերականգնման և թվայնացման միասնական օրակարգ ձևավորելու և դրանց իրականացման պետական աջակցության հնարավոր եղանակների և նախաձեռնության հեռանկարները։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հայերեն գրավոր ժառանգության պահպանման և հայագիտության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության առաջնահերթություններն ու ծրագրերը։ Նախարարը մեծապես արժևորել է հայ հոգևոր-ձեռագրական կենտրոնների համագործակցությունը և այդ գործում Մատենադարանի նախաձեռնողականությունը՝ դրանք համարելով հայերեն գրավոր մշակույթի պահպանման կարևոր նախապայման։

Քննարկման արդյունքում հանդիպման մասնակիցները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։