Թուրքիայի ԱԳՆ և ՊՆ ղեկավարներն այցելել են Նիգեր՝ զարգացնելու ռազմական ու տնտեսական համագործակցությունը

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Թուրքիայի պատվիրակությունն այցելել է Նիգեր՝ ձգտելով ամրապնդել ռազմական համագործակցությունը շուրջ մեկ տարի առաջ հեղաշրջման արդյունքում իշխանության եկած ռեժիմի հետ, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նիգերը ղեկավարվում է ռազմական ռեժիմի կողմից 2023 թվականի հուլիսյան հեղաշրջումից հետո, որը պաշտոնանկ է արել նախագահ Մուհամեդ Բազումին․ նա մինչ օրս բանտարկված է։ Խունտան՝ գեներալ Աբդուրահմանե Թիանիի գլխավորությամբ, երես է թեքել արևմտյան նախկին դաշնակիցներից, ինչպիսիք են Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, և անցել Թուրքիայի և Ռուսաստանի կողմը:

Թիանին ընդունել է թուրքական պատվիրակությանը, որի կազմում են եղել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը, նախագահին կից պաշտպանական արդյունաբերության կոմիտեի ղեկավար ալուք Գյորգյունը , առևտրի նախարարի տեղակալ Օզգյուր Վոլկան Աղարը։

Ամփոփելով այցն ու տեղի ունեցած տարբեր հանդիպումները՝ Ֆիդանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջ է քաշել երկկողմ հարաբերությունները ռազմավարական հեռանկարի հասցնելու գաղափարը, և այդ ուղղությամբ Նիգեր կատարած այցի ընթացքում իրենք հնարավորություն են ունեցել բազմաթիվ հարցեր քննարկել իրենց զրուցակիցների հետ։

Թուրքիան և Նիգերը ստորագրել են նավթի և բնական գազի ոլորտում համագործակցության մտադրության արձանագրություն։ Հռչակագրի ստորագրմամբ նախատեսվում է ընդլայնել երկխոսությունը երկու երկրների համապատասխան կառույցների և ընկերությունների միջև։ Այս համատեքստում նպատակն է աջակցել և խրախուսել թուրքական ընկերություններին Նիգերում նավթի և բնական գազի հանքավայրերի մշակման ու արդյունահանման գործում։

Էմմա Չոբանյան