Ժաննա Անդրեասյանն ու ԵՄ դեսպանը ծանոթացել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի գործունեությանը

Լուրեր

09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն այսօր այցելել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակ, ծանոթացել 2023 թվականի ընթացքում իրականացված աշխատանքներին և առաջիկա ծրագրերին: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Գրասենյակ այցին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը:

Այցի շրջանակում «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի ղեկավար Սոնա Հարությունյանը ներկայացրել է կատարված հիմնական աշխատանքները:

Ծրագրի համակարգող Անի Հովսեփյանը ներկայացրել է գրասենյակի աշխատանքներն՝ ըստ ուղղությունների և ձեռք բերված արդյունքների։

Նշվել է, որ 2023 թվականից 2024 թվականի հուլիս ընկած ժամանակահատվածում վերաթողարկվել է www.creativeeurope.am կայքէջը, ստեղծվել են էջեր սոցիալական հարթակներում՝ Facebook, Instagram, LinkedIn: Ավելի քան 80 կազմակերպության և անհատ ստեղծագործողների հետ տեղի են ունեցել անհատական հանդիպումներ, ստեղծվել է պարբերաբար թարմացվող տեղեկատվական բազա (թանգարաններ, փառատոներ, թատրոններ, գրադարաններ, հրատարակիչներ, արվեստի գործիչներ և այլն)։

Նշյալ ժամանակահատվածում մոտ 10 հայտադիմում է ներկայացվել ԵՄ «Մշակույթ» բաժնի համագործակցության միջին և մեծ նախագծերին, «Culture moves Europe» անհատական շարժունակության ծրագրով ներկայացվել է 30 խմբային և անհատական հայտ։ Մասնակցություն է ապահովվել նաև Եվրոպական փառատոների ասոցիացիաների դրամաշնորհին՝ ներկայացնելով 3-ից ավելի հայտ: Հայաստանից հաղթել է «Երևան մյուզիք ուիք» նախագիծը։ Ամփոփվել են նաև 2024 թվականի Perform Europe ծրագրի արդյունքները: Կատարողական արվեստի 42 գործընկերության շուրջ 2,1 միլիոն եվրոյի աջակցություն կտրվի՝ տարատեսակ ծրագրեր իրագործելու և «Ստեղծագործ Եվրոպայի» երկրներում կատարողական արվեստի գործերի տարածման նպատակով:

«Առաջընթացն իսկապես նկատելի է, ինչը շատ կարևոր է: Առաջնային ենք համարում ավելի մեծ թվով մասնակցության հայտերի ներկայացումը և այս առումով պետք է հասկանանք, թե որոնք են այն հիմնական մարտահրավերներն ու խնդիրները, որոնց բախվում են ծրագրերին դիմողները»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ նախարարությունը պատրաստակամ է քննարկելու այս ուղղությամբ աջակցության բարելավումը, որն էլ ավելի կընդլայնի ծրագրին Հայաստանից մասնակցության հնարավորությունները և կապահովի ավելի բարձր մասնակցություն մարզերից։

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև երիտասարդ ստեղծագործողների և խմբերի կողմից ներկայացվող ծրագրերի և նախաձեռնությունների՝ ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությանը համահունչ լինելը:

«Առաջնային է ավելի մեծ թվով ստեղծագործողների ներգրավվածությունը և մասնակցության ապահովումը: Ընդ որում՝ մասնակիցները միևնույն թեմայի շուրջ կարող են համատեղ հայտ մշակել, ինչը, կարծում եմ, կբարձրացնի հաղթելու հնարավորությունները»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը ևս ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար՝ ընդգծելով մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցության արդյունավետությունը: