Հայաստանը կարող է բարձրացնել իր դիմադրողականությունը կլիմայի փոփոխության նկատմամբ, աջակցել կենսաբազմազանությանը․ ՄԱԿ ՊԳԿ

Լուրեր

06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
Բոլորը

Հայաստանը կենսաբազմազանության 35 համաշխարհային թեժ կետերից մեկն է, որտեղ անտառները և դրանց կառավարումը վճռորոշ դեր են խաղում կենսաբազմազանության կայուն պահպանման և կլիմայի փոփոխության մեղմման գործում․ տեղեկացնում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան գրասենյակից։

Հայաստանի անտառները բարեխառն բիոմներում ամենավտանգված էկոհամակարգերից են՝ արագացող դեգրադացմամբ, ինչը հիմնականում պայմանավորված է գերշահագործմամբ: Անտառահատումները և անտառների դեգրադացումն երկրի հիմնական բնապահպանական խնդիրներն են:

Անտառների հատման տնտեսական ծախսերը, ներառյալ ջերմոցային գազերի արտանետումները և էկոհամակարգային ծառայությունների կորուստը, գնահատվում են տարեկան ավելի քան 8 միլիոն դոլար (Համաշխարհային բանկ, 2023 թ.):

Հայաստանում անտառների պահպանության և կառավարման բարելավմանն ուղղված հրատապությունը չի կարելի գերագնահատել: Անտառները ոչ միայն կենսական նշանակություն ունեն կենսաբազմազանության պահպանման համար, այլ նաև ծառայում են որպես կլիմայի փոփոխության ազդեցությունների դեմ կարևոր բուֆեր: Անտառային ծածկույթի դեգրադացիան և կորուստը լուրջ հետևանքներ են ունենում՝ ազդելով տեղական համայնքների, վայրի բնության կենսամիջավայրերի և ընդհանուր էկոլոգիական հավասարակշռության վրա:

Միջոցներ ձեռնարկելով այս լուրջ խնդրի լուծման ուղղությամբ՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հուլիսի 16-ին 2024 թ. անցկացրեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսություն մասնաճյուղի ընտրված պիլոտային տարածքում կոճղաշվային անտառների վերականգմանը միտված ցուցադրական գործողություններ։

Կոճղաշվային անտառների կառավարումն ավանդական պրակտիկա է, որը ներառում է ծառերի պարբերական հատում մինչև գետնի մակարդակ` խրախուսելու նոր աճը, սովորաբար այն հանգեցնում է միատեսակ և հավասարաչափ ծերացող անտառների ձևավորմանը:

Հայաստանում կոճղաշվային անտառներն առաջացել են 1990-ականներին էլեկտրաէներգիայի հասանելիությամբ պայմանավորված ճգնաժամի հետևանքով: Ստորև նշված ծրագիրը նպատակ ունի վերափոխել այս կոճղարմատ անտառները բազմազան, բարձրորակ անտառների՝ ծառուտի բարելավման նպատակով իրականացվող «ընտրովի հատման» միջոցով:

Միջոցառումը կազմակերպվել էր «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի շրջանակներում:

Այս ութ ամյա ծրագիրը համատեղ իրականացվում է ՊԳԿ-ի և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» ՊՀ կողմից:

Ծրագիրը ֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի, ինչպես նաև Հայաստանի կառավարության, Բնության համաշխարհային հիմնադրամի, Բոլցանո ինքնավար նահանգի (Իտալիա), Ավստրիական զարգացման գործակալության և ՊԳԿ-ի կողմից:

Պետական համակարգի պաշտոնյաներ, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարբեր շահագրգիռ կողմեր հավաքվել էին ականատես լինելու ծառուտի բարելավման նպատակով «ընտրովի հատման» ցուցադրական իրականացմանը՝ որպես դեգրադացված կոճղաշվային անտառների կառավարման կարևոր ռազմավարություն:

«Ընտրովի հատում»-ը ներառում է որոշակի ծառերի մանրակրկիտ ընտրություն և հեռացում՝ մնացած ծառերի աճն ու առողջությունը խթանելու համար՝ այդպիսով բարելավելով անտառի ընդհանուր կառուցվածքը և ճկունությունը:

Ցուցադրության ընթացքում ներկայացվեցին ծրագրի շրջանակներում ձեռք բերված գերժամանակակից մեքենաներն ու սարքավորումները՝ ընդգծելով դրանց դերն անտառների կայուն վերականգնման ջանքերում և աշխատավայրում անվտանգության կանոնների պահպանման մեջ:

ՊԳԿ-ի անտառտնտեսության տարածաշրջանային մասնագետ Նորբերտ Ուինքլեր -Ռատոնին և անտառտնտեսության միջազգային մասնագետ պրոֆեսոր Էդուարդ Հոխբիչլերը ցուցադրությունից հետո անցկացրեցին դասընթաց։

Մասնակիցները քննարկեցին լավագույն փորձը՝ հիմնվելով միջազգային փորձի վրա անդրադառձ կատարեցին անտառվերականգնման աշխատանքներում աշխատավայրում անվտանգությանն առնչվող հիմնական խնդիրներին:

Այս նախաձեռնությունը զգալի առաջընթաց է հանդիսանում անտառների կայուն կառավարման և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված Հայաստանի կողմից ստանձնած հանձնառության մեջ:

Հայաստանը կարող է բարձրացնել իր դիմադրողականությունը կլիմայի փոփոխության նկատմամբ, աջակցել կենսաբազմազանությանը և նպաստել գյուղական վայրերում կանաչ զանգվածի աճին, ինչպես նաև վերածել քայքայված կոճղաշվային անտառներն ավելի բարձր որակի և կենսունակ անտառների՝ ծառուտի բարելավման նպատակով իրականացվող «ընտրովի հատման» միջոցով։

Այդ համատեքստում միջազգային և տեղական գործընկերների միջև համագործակցությունն ընդգծում է համատեղ ջանքերի կարևորությունը՝ բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու և երկարաժամկետ կայուն զարգացման նպատակներին հասնելու համար։