ԲԴԽ-ն գտավ Քոչարյանի տապալված գործի «մեղավորին». Դեպարտամենտի ֆիլմը՝ դատավորի լիազորությունների դադարեցման պատճառ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.06.2026 | 20:00
Սա ամենաապացուցված ընտրակեղծիքն է՝ ՍԴ-ն պետք է հաշվի նստի, ԿԸՀ-ի պես մատների արանքով չնայի․ Վարազդատ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 19:48
Բրյուսելում քննարկվել է հայկական ավիափոխադրողների՝ ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրսբերման գործընթացը
23.06.2026 | 19:39
ՀՀ-ն ու ԵՄ-ն ստորագրել են մտադրության նամակներ սահմանային 3 անցակետի և 2 ավտոճանապարհների իրագործելիության ուսումնասիրության մասին
23.06.2026 | 19:35
Իսրայելը պետք է ազատվի ամերիկյան զենքից կախվածությունից. Իրանի դեմ պայքարը «կախված է մեր ուժից»․Նեթանյահու
23.06.2026 | 19:21
2 միլիարդ եվրո ներդրումներ` Սևծովյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում կապակցվածության զարգացման համար
23.06.2026 | 19:07
Ուղիղ եթերում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո քրեական վարույթ չի նախաձեռնվել
23.06.2026 | 19:00
Փաշինյանն է ուզում ընդդիմությունը փողոց դուրս գա․ չունի լեգիտիմություն, ուզում է այն փողոցով ստանալ․ Ստեփան Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 18:49
Չեն կարողանում մարսել մեր ներկայությունը, կոնֆլիկտ են հրահրում․ Մանուկ Սուքիասյանը՝ ավագանու իշխանական անդամների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 18:43
Քննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր
23.06.2026 | 18:25
Թրամփը պնդում է, որ Իրանը համաձայնել է միջուկային ստուգումներ անցկացնել՝ չնայած Թեհրանի հերքմանը
23.06.2026 | 18:14
Ասացի` զբաղվիր քո գործերով. Ավետիսյանը` իր և Անի Խաչատրյանի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 18:10
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Հայաստան կայցելի // ՌԴ-ում բենզինի վաճառքի սահմանափակումներ են․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 18:03
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Ադրբեջան կայցելի
23.06.2026 | 17:57
5.5 կգ մարիխուանայի ապօրինի իրացման փորձի գործով նախաքննությունն ավարտվել է
23.06.2026 | 17:46
Թուրքիայում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել՝ Անկարայում նախանշված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին 5 ամիս առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը տապալելու մեջ մեղադրող Բարձրագույն դատական խորհուրդն այսօր «գործն» ավարտին հասցրեց․ Խորհրդի 7 անդամների միաձայն որոշմամբ դատավորի լիազորությունները դադարեցվեցին։ Աննա Դանիբեկյանը չէր ներկայացել որոշման հրապարակմանը։

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը Խորհուրդ ներկայացրել էր Գրիգոր Մինասյանի ղեկավարած Արդարադատության նախարարությունը՝ հենվելով հենց Դատական դեպարտամենտի կողմից պատրաստած աղմկահարույց ֆիլմի մեղադրանքների վրա։

Արդեն նախկին դատավոր Դանիբեկյանը, սակայն, համաձայն չէր ինչպես աղմկահարույց ֆիլմի, այնպես էլ նախարարության կողմից ներկայացված միջնորդության հիմքերի հետ։ Վարույթի քննության ընթացքում դատավորն առանձին-առանձին անդրադառնում էր դրանց և հիմնավորումներ ներկայացնում։ Նախարարությունն էլ իր հերթին փորձում էր հակադարձել Դանիբեկյանի դիրքորոշումներին։ Գրիգոր Մինասյանի խորհրդական Արտյոմ Սուջյանը շեշտում էր՝ Քոչարյանի գործով Դանիբեկյանը թույլ է տվել դատավորի վարքագծի խախտումներ։

Ուշագրավ է, որ Աննա Դանիբեկյանին այդպես էլ հնարավորություն չտրվեց իր մասով հարուցված վարույթի մասին դիրքորոշում հայտնել․ նախորդ նիստին, ընդամենը մի քանի րոպե ուշանալու պատճառով, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ վարույթի քննությունն ավարտված է։ Արդեն այսօր Խորհրդի նախագահը, մինչ որոշման հրապարակումը, տեղեկացրեց, որ Դանիբեկյանից միջնորդություն են ստացել վարույթի քննությունը վերսկսելու մասին, քանի որ չի ապահովվել լսված լինելու իր իրավունքը, սակայն միջնորդությունը մերժվեց, ինչից հետո հրապարակվեց որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի տապալման համար դատավորն է մեղավոր։

Ուշագրավ է, որ Դանիբեկյանի մեղավորությունը Ռոբերտ Քոչարյանի գործով այդքան էլ միանշանակ չէ, քանի որ նախկին նախագահն արդարացվեց Սահմանադրական դատարանի որոշումից հետո, երբ նրան վերագրվող հոդվածը հակասահմանադրական ճանաչվեց: Իսկ կաշառքի գործով քրեական հետապնդումը դադարեցվեց վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, որը, ըստ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի, ամենակարևոր գործերից մեկը չէ, որն այսօր շեշտում էր Անդրեասյանը։

Աննա Դանիբեկյանը, թեև ընդամենը 8 տարվա դատավոր էր, սակայն, ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի, նրան է մակագրված է 279 գործ։ Փաստացի, այն գործերը, որոնցով Դանիբեկյանը չի հասցրել դատավճիռ կայացնել, կվերսկսվեն, ինչը նշանակում է, որ, օրինակ, 5 տարի քննվող նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և 7 տարի քննվող Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Աղվան Պետրոսյանի գործերի քննությունները կսկսվեն նորից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան