Լայնածավալ խափանում է տեղի ունեցել ՌԴ-ի հարավում գտնվող ամենամեծ ատոմակայանում

Լուրեր

07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
Բոլորը

Ռուսաստանում լայնածավալ խափանում է տեղի ունեցել Ռոստովի ատոմակայանում (ԱԷԿ)։ Ավտոմատացված համակարգն անջատել է էներգաբլոկներից մեկը՝ տուրբոգեներատորի հետ կապված խնդիրների պատճառով, հաղորդում է «Ռոսատոմը»։

Ռուսական պետական կորպորացիան վստահեցրել է, որ ֆոնային ճառագայթումը նորմայի սահմաններում է։

Ատոմակայանում խափանման պատճառով, սակայն, Ռուսաստանի հարավում, այդ թվում՝ Կրասնոդարում և Սև ծովի ափին գտնվող բնակավայրերում, խափանվել է էլեկտրամատակարարումը։ Տարածաշրջանում սպառման սահմանափակումներ են մտցվել 1,5 ԳՎտ-ով, հաղորդում է ՌԴ էներգետիկայի նախարարությունը։ Դա արվել է էներգահամակարգի կայունությունը պահպանելու նպատակով, պարզաբանել են վարչությունից։ Վերականգնողական աշխատանքներ են ընթանում։

Միասնական հերթապահ դիսպետչերական ծառայության տվյալներով՝ Կրասնոդարում հուլիսի 16-ի ցերեկը հոսանքազրկվել է մոտ 100 փողոց։ Քաղաքում դադարեցվել է տրամվայների և տրոլեյբուսներըի երթևեկությունը։

Ռոստովի ԱԷԿ-ը բաղկացած է չորս էներգաբլոկից։ Սա երկրի հարավում ամենամեծ կայանն է, դրա հզորությունը 4ԳՎտ է։

Հաստատությունը էլեկտրաէներգիա է մատակարարում ավելի քան 26 միլիոն բնակչություն ունեցող հարավային շրջաններին և Հյուսիսային Կովկասին: Ատոմակայանի երրորդ էներգաբլոկը պլանային սպասարկման է հանձնվել հունիսի 22-ին։