Կուզեինք Վլադիմիր Գասպարյանը, Քոչարյանը բանտում լինեին՝ կինոյի տղու պես փողոցում ման գայինք, ՔՊ-ն չի որոշում՝ ինչ պատիժ կրեն․ Հովիկ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 18:13
Սոցցանցերում բոտերը Վրաստանում ռուսների նկատմամբ թշնամանքի մասին գրառումներ են տարածել․ Թբիլիսին հետաքննություն է սկսել
06.08.2026 | 18:05
Ռոմանոս Պետրոսյանը 5 մլն դրամ աշխատավարձ է ստանում. Դավիթ Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:57
«Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենն արձագանքել է ՀՌՀ-ի կողմից կիրառված տուգանքին
06.08.2026 | 17:53
Ես և Դուք առնվազն մեկ ընդհանրություն ունենք․ երկուսս էլ թուրք ենք տեսել․ Ռուբինյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:50
Անկանոն երթևեկող «Նիվան» տեղափոխվել է հատուկ պահպանվող հատուկ տարածք
06.08.2026 | 17:45
Արթուր Սարգսյանը պետք է ավտոբուսը տրաքացներ, մարդկանց գլուխը ուտեր, նոր կալանավորեի՞ն․Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:38
ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, թե ՀՀ ապրանքների արտահանման դեմ սահմանափակումներ չի կիրառվում
06.08.2026 | 17:30
Ծնվել է Վալերի Կարպինի առաջին որդին․ նա 5 դուստր ունի
06.08.2026 | 17:23
Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նախատեսվում է ստորագրել երեք համաձայնագիր
06.08.2026 | 17:06
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար
06.08.2026 | 16:58
ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել
06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021-ի ընտրություններում հաղթեց նաև «մուրճի» ու «պողպատե մանդատի» մասին լոզունգներով և խոստումներով։ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Գասպարյանը, Լևոն Երանոսյանը և այլ ենթադրյալ կոռուպցիոներներ Փաշինյանի օրոք չպատժվեցին։

Գասպարյանը հոդվածներից մեկով մեղավոր ճանաչվեց, բայց համաներման ենթարկվեց, նա նաև արդարացման համար կպայքարի։ Երանոսյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման և համաներմամբ չի տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։ Սերժ Սարգսյանն արդարացվեց՝ 500 մլն դրամի յուրացման գործով։ Վաղեմության հիմքով պատասխանատվությունից ազատվեց իր նախագահության օրոք 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը։

Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «ոչ մի ձուկ և ոչ մի մուկ չի պլստալու»։ Փաշինյանը տարիներ շարունակ մեղադրել է Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին ընտրություններ կեղծելու մեջ։ Ժողովրդի մի զգալի մասի մոտ էլ կա այդ համոզմունքը:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին Factor TV-ի հետ զրույցում հարց ուղղեցինք, թե ո՞ւմ նկատի ուներ Փաշինյանը՝ ասելով, որ «ոչ մի ձուկ և ոչ մի մուկ չի պլստալու»՝ ակնարկելով վերահաս պատասխանատվության ենթարկվելը։ Աղազարյանը թեև ինքնաքննադատությամբ զբաղվեց, բայց նաև խնդիրը տեսավ դատաիրավական համակարգի աշխատանքի մեջ։

«Կուզեինք Վլադիմիր Գասպարյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Երանոսյանը բանտում լինեին, և մենք էլ կինոյի տղու պես փողոցում ման գայինք։ Բայց ՔՊ-ն չի որոշում՝ ինչ պատիժ կրեն։ Դատավորների 95%-ը կաշառակեր են, ով բանավիճի հետս՝ կհաղթեմ, մենք ի՞նչ կարող ենք անել մոնստրների դեմ»,- ասաց նա։

Նա մեկնաբանեց նաև դատարանի որոշումը։

«Եթե դատարանը գտել է՝ Վլադիմիր Գասպարյանը հանցագործ է, դա պատիժ եմ համարում։ Կտտանքների՞ ենթարկեն, դա արդարադատություն չի»,- ասաց իշխանական պատգամավորը։

Աղազարյանը պնդեց, որ Քոչարյանը Մարտի 1-ի հետ ուղիղ կապ ունի, սական նշեց, որ եթե ապացույցները լինեին, իրավական կարգով կլուծվեին հարցերը։

Անդրադառնալով ընտրակաշառքների խնդրին՝ նա 500,000 դրամ պարգևատրում խոստացավ այն տասը անձին, ովքեր կգան և կասեն, որ ընտրակաշառքի հետ են առնչվել և կապացուցեն դա։ Նա թերահավատ է, որ այդ 10 հոգին կգտնվեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան