Վոլգոգրադի մարզում ուկրաինական պատերազմի մասնակիցը բարձր երաժշտության պատճառով կրակել է մի խումբ երեխաների վրա

Լուրեր

07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
Բոլորը

Վոլգոգրադի մարզում ուկրաինական պատերազմի մասնակիցը բարձր երաժշտության պատճառով կրակել է մի խումբ երեխաների վրա, վիրավորվել է 12-ամյա տղա, փոխանցում է Current Time-ը:

Դեպքը տեղի է ունեցել Վոլգոգրադի Սերաֆիմովիչսկի շրջանի Ուգոլսկի գյուղում, հուլիսի 12-ի երեկոյան։ 12-ամյա տղան վիրավորվել է ոտքից։ Այս մասին հայտնում է V1.RU-ն և «Օստորոժնո նովոստի» տելեգրամ-ալիքը։

Տուժած տղայի հարազատները պատմել են, որ 9-ից 13 տարեկան երեխաները երաժշտական բարձրախոսով շրջել են գյուղում։ Նրանք անցել են այն տան մոտով, որտեղ գտնվել է ուկրաինական պատերազմի ակտիվ մասնակից պայմանագրային զինծառայողը։ Տղամարդը եղբոր և ընկերուհու հետ դուրս է եկել փողոց, ինչ-որ պահի աղջիկներից մեկը լսել է, թե ինչպես են լիցքավորում ատրճանակը, ինչից հետո երեխաները սկսել են փախչել։

Նրանք վազել են մինչև հարևան տունը ու սկսել հանգիստ քայլել, բայց հետո կրակոցներ են լսել։ Ականատեսների խոսքով՝ երեխաները պառկել են գետնին ու տեսել երկու տղամարդու։ Քանի որ կրակոցները չեն դադարել, երեխաները վազել են ավելի հեռու։ Վիրավոր 12-ամյա տղան զանգահարել է մորը, որն էլ շտապօգնություն է կանչել։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել են հրազենային վնասվածք։

Տղամարդը բերման է ենթարկվել, կրակոցների վայրում հայտնաբերվել են կարաբինի և «Մակարով» տեսակի ատրճանակի պարկուճներ։ Գործը քննում է զինդատախազությունը։

Ուկրաինական պատերազմից վերադարձած ռուսական բանակի զինծառայողները երկու տարվա ընթացքում սպանել են առնվազն 107 մարդու, հաշմանդամ դարձրել՝ ավելի քան 100-ին, հաշվարկել է «Верстка»-ն։ Այս հանցագործությունները, ըստ քննիչների, կատարել են 175 ռուս զինվորականներ, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինի կողմից ներում ստացած 91 նախկին բանտարկյալներ, ինչպես նաև 84 կամավորներ կամ զինվորականներ։