Օրբանը Ուկրաինա և ՌԴ կատարած այցերից հետո իր «խաղաղության ծրագիրն» է ուղարկել ԵՄ առաջնորդներին

Լուրեր

07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ուկրաինա, Ռուսաստանի Դաշնություն և Չինաստան կատարած այցերից  հետո ԵՄ առաջնորդներին ներկայացրել է իր «խաղաղարար առաքելության» արդյունքները և Բուդապեշտի «խաղաղության առաջարկները»։ Այս մասին ասել է Հունգարիայի վարչապետի գրասենյակի քաղաքական տնօրեն Բալաժ Օրբանը հունգարական Magyar Nemzet-ին տված հարցազրույցում, փոխանցում է  Украинская правда-ն։

Նա, մասնավորապես, նշել է, որ «Օրբանի ծրագիրն այժմ դրված է ԵՄ յուրաքանչյուր առաջնորդի սեղանին»։ Բալաժ Օրբանն ասել է, որ Հունգարիայի վարչապետի՝ Կիև և Մոսկվա կատարած այցերից «պարզ է  դարձել, որ Ուկրաինան և Ռուսաստանը շատ վճռական են պայքարելու հարցում»:

«Եվ առանց արտաքին միջնորդների միջամտության մենք, ցավոք, առաջիկա ամիսներին կտեսնենք շատ լուրջ ավերածություններ»,- ասել է նա։

Դրանից հետո, ըստ Օրբանի, Հունգարիան բանակցություններ է սկսել պոտենցիալ միջնորդների՝ Չինաստանի, Թուրքիայի և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Սակայն եվրոպացիները և ԱՄՆ ներկայիս վարչակազմը կողմ են պատերազմի շարունակմանը: Վարչապետը ԵՄ առաջնորդներին նամակ է գրել բանակցությունների, խաղաղարար առաքելության առաջին փուլի արդյունքների և հունգարական առաջարկների մասին: Եթե Եվրոպան խաղաղություն է ուզում և ցանկանում է վճռական ձայն ունենալ պատերազմը լուծելու և արյունահեղությունը դադարեցնելու հարցում, այժմ պետք է զարգացնի և իրականացնի ուղղության փոփոխություն»,- նշել է նա։

Օրբանը նաև կարծում է, որ Հունգարիայի՝ որպես միջնորդի դերը չպետք է թերագնահատվի, քանի որ երկիրը կարող է «լուրջ դեր խաղալ միջնորդության հարցում»:

«Հունգարիան ունակ միջնորդ է, ինչպես ցույց տվեցին վերջին երկու շաբաթները, և այժմ մեր խնդիրն է համատեղել այս նոր մոտեցումը և փորձել համոզել Եվրամիության անդամ երկրներին Վիկտոր Օրբանի ծրագրի արդյունավետության հարցում»,- հայտարարել է նա։