Թուրքիայում ձերբակալվել է հեղաշրջման կազմակերպիչների հետ կապեր ունեցող ավելի քան 70 կասկածյալ

Լուրեր

07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
Բոլորը

Թուրքիայում ավելի քան 70 մարդ է ձերբակալվել արգելված FETO կազմակերպության հետ կապեր ունենալու կասկածանքով, որը տեղական իշխանությունները համարում են ահաբեկչական և մեղադրում 2016 թվականի հեղաշրջման փորձի մեջ։ Այս մասին հայտարարել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Ալի Էրլիկայան։

«FETO-ի դեմ 27 նահանգներում իրականացված գործողության արդյունքում չորս օրվա ընթացքում ձերբակալվել է ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունեցող 74 կասկածյալ»,- նախարարի խոսքերն է մեջբերում TRT հեռուստաալիքը։

Թուրքիայում հուլիսի 15-ը հայտարարվել է պետական տոն՝ Ժողովրդավարության և ազգային միասնության օր՝ ի հիշատակ 2016 թվականի իրադարձությունների, երբ մի խումբ զինվորականներ և քաղաքացիական դավադիրներ հեղաշրջման փորձ կատարեցին՝ տապալելու օրինական կառավարությունը և նախագահին։ Երկօրյա դիմակայության արդյունքում զոհվել է ավելի քան 250 մարդ, վիրավորվել՝ 2,2 հազարը։

Թուրքիայի իշխանությունները հեղաշրջումը կազմակերպելու մեջ մեղադրում են FETO կազմակերպության առաջնորդ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին։

Գյուլենը երկար տարիներ ապրում է ԱՄՆ-ում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Անկարան կհետապնդի FETO-ի կողմնակիցներին այնքան ժամանակ, քանի դեռ նրանցից վերջինը պատասխանատվության չի ենթարկվել։