Թուրքիայում 2024թ․ առաջին վեց ամսում 17,343 երկրաշարժ է գրանցվել

Լուրեր

09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
Բոլորը

2024 թվականի առաջին վեց ամիսներին Թուրքիայում 17,343 երկրաշարժ է գրանցվել, հայտնել է աղետների կառավարման փորձագետ, Գազիի համալսարանի ճարտարագիտական ​​ֆակուլտետի շինարարական ճարտարագիտության բաժնի պրոֆեսոր Բյուլենթ Օզմենը, գրում են տեղական լրատվամիջոցները։

Երկրաշարժերից 94-ը եղել են 4,0-4,9 մագնիտուդով, իսկ հինգը՝ 5,0-5,9։

Հունվարին գրանցվել են ամենաշատ երկրաշարժերը՝ 3,409, որին հաջորդում է փետրվարը՝ 3,207։ Երկրաշարժերի հետևանքով վեց ամսվա ընթացքում զոհվել է մեկ, վիրավորվել՝ յոթ մարդ:

Ամենաուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի 18-ին Թոքաթ նահանգում՝ 5,6 մագնիտուդով, ինչի հետևանքով հինգը վիրավորվել են։ Թոքաթում տեղի ունեցած երկրաշարժն ավերել է 20 տուն և 2 մինարեթ, վնասվել է 283 շինություն։

Երկրաշարժերի մեծ մասը տեղի է ունեցել արևելյան Մալաթիա նահանգում (3078 երկրաշարժ), որին հաջորդում են հարավարևելյան Քահրամանմարաշը (2599 երկրաշարժ) և արևմտյան Մուղլան (1153 երկրաշարժ):

Վերջին ավերիչ երկրաշարժերը տեղի են ունեցել 2023 թվականի փետվարի 6-ին երկրի հարավարևելյան նահանգներում,  որոնց հետևանքով զոհվել է առնվազն 50 հազար մարդ։