Լիոնել Մեսսին՝ ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր խաղացող

Լուրեր

07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
Բոլորը

Այսօր՝ հուլիսի 15-ին, Արգենտինայի հավաքականը Կոպա Ամերիկայի եզրափակչում նվազագույն հաշվով հաղթել է Կոլումբիայի ընտրանուն և 16-րդ անգամ նվաճել Ամերիկայի գավաթը․ գրում է armsport-ը։

Արգենտինան դարձել է Ամերիկայի գավաթի խաղարկության ամենատիտղոսակիր թիմը: Երկրորդ տեղը զբաղեցնում է Ուրուգվայի հավաքականը՝ 15 հաղթանակով։ Լավագույն եռյակը 9 հաղթանակով եզրափակում է Բրազիլիայի հավաքականը։

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր խաղացողը։ 37-ամյա հարձակվողն ունի 45 տիտղոս։

Երկրորդ տեղում է պաշտպան Դանի Ալվեսը 44 տիտղոսով։ Եռյակը եզրափակում է եգիպտացի կիսապաշտպան Հոսամ Աշուրը, որն իր ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ալ-Ահլիում»՝ նվաճելով 39 գավաթ։

2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությունում Մեսսին անցկացրել է չորս հանդիպում, խփել մեկ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։

2023 թվականի հուլիսից Մեսսին հանդես է գալիս «Ինտեր Մայամիում», ուր ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է ՊՍԺ-ից։ Transfermarkt-ը 37-ամյա ֆուտբոլիստին գնահատում է 30 միլիոն եվրո: