ԼՂ-ից բռնի տեղահանվածներին բնակարաններով ապահովելու նպատակով ՀՀ-ի և ԱՄՆ ՄԶԳ-ի CNFA ընկերության միջև հուշագիր է ստորագրվել

Լուրեր

24.02.2026 | 16:16
ԱԴԾ-ն հետաքննում է Պավել Դուրովի գործողությունները՝ ահաբեկչական գործունեությանը նպաստելու գործով
24.02.2026 | 16:03
Փարաքար համայնքին է վերադարձվել 0.2 հա մակերեսով հողամաս. Դատախազություն
24.02.2026 | 15:55
Միհրան Պողոսյանին առնչվող կոկաինի գործով հետախուզվողի որդին Ռուսաստանում տեսակցել է հորը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 15:51
Կրեմլը չի ​​հաստատում Ժնևում հաջորդ բանակցությունների ամսաթիվը
24.02.2026 | 15:43
«Մոլորակների մեծ շքերթ»՝ փետրվարի 28-ին
24.02.2026 | 15:34
Զելենսկին առաջին անգամ ցուցադրել է նախագահական բունկերը, որտեղ անցկացրել է պատերազմի առաջին ամիսները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 15:25
Իտալիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում խաղացող ֆուտբոլիստները՝ կանանց Հայաստանի հավաքականում
24.02.2026 | 15:16
Դատարանը մերժել է Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Երևանով անցնող հատվածի հողամասի սեփականատիրոջ հայցը
24.02.2026 | 15:05
Կոկաինի գործով նիստը, որով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը մեղադրյալ է, հետաձգվեց
24.02.2026 | 15:01
«Մարտի 1»-ի գործով հնարավոր է նոր մեղադրյալներ լինեն // Ձերբակալվել է 143 մանկապարտեզի տնօրենը․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 14:52
ԿԸՀ-ն սահմանել է ԱԺ ընտրությունների ծախսերի նախահաշիվը՝ 4 մլրդ 451 մլն 688 հազար դրամ 
24.02.2026 | 14:44
Թեհրանն ու Բաքուն համապարփակ համագործակցության փաստաթուղթ են ստորագրել
24.02.2026 | 14:38
Հայաստանում ավտոմոտոսպորտի ոլորտում ձևավորել է մասնագիտական ներուժ․ FIA-ի գլխավոր քարտուղար
24.02.2026 | 14:27
Հայտնի է դարձել՝ ինչ է Մեսին ասել մրցավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 14:19
Ձերբակալվել է 143 մանկապարտեզի տնօրենը
Բոլորը

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի արդյունավետ կիրարկման, կառավարման անհրաժեշտ գործիքակազմի ներդնման և մարդկային կարողությունների զարգացման նպատակով՝ հուշագիր է ստորագրվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրն իրականացնող CNFA ընկերության միջև․ տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Փաստաթուղթը կնքվել է ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի և ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանի միջև՝ նախարար Նարեկ Մկրտչյանի ու Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին ՄըՔիի գլխավորությամբ։

Հուշագրի շրջանակում կողմերը ստանձնել են պարտավորություն՝ մեկտեղել ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի արդյունավետ իրականացման, ինչպես նաև մոնիթորինգի և հաշվետվողականության մշակման չափորոշիչների ուղղությամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ տանել հանրային կրթության և իրազեկման ռազմավարությունների, այս ուղղությամբ համապատասխան ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ԱՄՆ ՄԶԳ հետ ունեցած համագործակցության ուղղությունների ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։

Բարձր գնահատելով կազմակերպության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունավետությունը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ և՛ սոցիալական պաշտպանության, և՛ աշխատանքի ոլորտում ԱՄՆ ՄԶԳ հետ մշակված բազմաթիվ ծրագրերն իրենց նշանակալի ներդրումն են ունեցել այդ բնագավառների զարգացման գործում։

Անդրադառնալով ոլորտային առաջնահերթություններին՝ Նարեկ Մկրտչյանն ասել է, որ նախարարության քաղաքականության առանցքում այժմ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ աջակցության ծրագրերն են։ Այս համատեքստում նախարարն անդրադարձել է Վաշինգտոնում տեղի ունեցած աշխատանքային հանդիպմանը, որի ընթացքում Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին ՄըՔիի հետ հնարավորություն են ունեցել քննարկել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար իրականացվող կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։

«ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների բնակարանային ապահովման ու տնտեսական ներառման ուղղությամբ այժմ ՀՀ կառավարության կողմից իրականացվում են երկարաժամկետ ծրագրեր։ Այս փուլի համար կարևոր եմ համարում նաև այս հուշագրի ստորագրումը, որը հնարավորություն կտա ապահովել ընթացիկ ծրագրերի դիմակայունությունն ու առավել արդյունավետ ընթացքը»,- ասել է նախարարը։