Դիլիջանի ոլորանների մոտակայքում քաղաքացին սայթաքել և ընկել է մոտակա ձորակը. տուժածը հոսպիտալացվել է
Հուլիսի 13-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորանների մոտակայքում քաղաքացին սայթաքել և ընկել է մոտակա ձորակը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները պատգարակով մոտ 5 մետր ձորից դուրս են բերել Ժ. Զ.-ին (ծնված 1995 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: