Շարունակելու ենք իրականացնել տարբեր ծրագրեր՝ Երևանն առավել ներառական ու մատչելի դարձնելու համար. Տիգրան Ավինյան

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքներին ու հասարակական կյանքում առավելագույն ներգրավվածություն ապահովելուն ուղղված հարցեր են քննարկվել ոլորտային խնդիրներով զբաղվող Երևանի քաղաքային հանձնաժողովի նիստում: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, օրակարգը հագեցած էր, իրականացվող ու դիտարկվող ծրագրերը՝ համակարգային լուծումներով:

«Երևանի քաղաքապետարանը, կարևորելով և մշտապես ուշադրության կենտրոնում պահելով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները, շարունակելու է իրականացնել տարաբնույթ ծրագրեր` Երևանն առավել ներառական ու մատչելի դարձնելու համար»,- նշել է նիստը վարող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Հանդիպման շրջանակում ներկայացվել են 2023թ. իրականացված ու 2024թ. ընթացիկ ծրագրերը, որոնք ուղղված են Երևանն առավել հարմարավետ դարձնելուն:

Հասարակական տրանսպորտի բարեփոխումների նախագծով արդիականացվող ավտոբուսային պարկն ամբողջությամբ հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար, երևանյան գետնանցումներում շարունակվում է հատուկ վերելակների տեղադրման գործընթացը, այս տարի ընդհանուր առմամբ մայրաքաղաքում նախատեվում է կառուցել շուրջ 450 թեքահարթակ, ի դեպ, տեխնիկական առաջադրանքներում սահմանվել են հստակ պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի տարբեր խմբերի գործածության համար: Նախաձեռնություններն առանձնանում են նաև մշակութային, կրթական, մարզական ու սոցիալական ոլորտներում:

Նիստի ընթացքում շահագրգիռ հասարակական կազմակերպություններն իրենց հերթին ներկայացրել են ոլորտային այն խնդիրները, որոնք դեռևս լուծման անհրաժեշտություն ունեն: Դրանք փուլ առ փուլ կյանքի կոչելու հարցում նրանք ևս կդառնան քաղաքի գործընկերն ու աջակիցը: