Այն, ինչ տանն անգամ ամոթ է արտաբերել, մարդիկ իրար գրում են համացանցում. շատ եմ տխրում. Նարինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:49
Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարանցման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան
02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
02.10.2026 | 16:30
«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին
02.10.2026 | 16:20
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը կալանավորվել է
02.10.2026 | 16:19
Աշխարհի գավաթակիր Էլեն Եփրեմյան. «Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում»
02.10.2026 | 16:10
Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը
02.10.2026 | 16:01
Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ կկարողանա՞, արդյոք, ԵՄ-ում վաճառել իր կոնյակն ու մյուս արտադրանքը
02.10.2026 | 15:53
Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ավարտել է կարիերան
02.10.2026 | 15:44
Դատարանը Սերժ Սարգսյանին թույլատրեց չմասնակցել «Սև բերդի» օտարման գործով գրավոր ապացույցների հետազոտմանը
02.10.2026 | 15:36
TRIPP-ը Հայաստանին թույլ կտա ինտեգրվել միջազգային երկաթուղային ցանցին․ Փաշինյանը՝ ԵՏՄ նիստում
Բոլորը

«Մեր այս դժվարին ժամանակներում անհրաժեշտ է, որ իրար տեր կանգնենք, պետք է հասկանանք, որ նույն կաթսայի մեջ ենք, կարևոր է իրար կողքի լինելը, հետո՞ ինչ, որ հակառակ ենք մտածում: Ունեմ շատ լավ ընկերներ, որոնց հետ հակառակ բևեռներում ենք, հակառակ կարծիքներ ունենք, բայց դա մեզ չի խանգարում»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է Համազգային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը:

Նա շեշտում է՝ բավական մեծ դժվարություններով անկախություն ձեռք բերեցինք, Արցախյան պատերազմում հաղթեցինք, բայց վերջին երեսուն տարվա ընթացքում չկարողացանք հասկանալ, որ կրթվելն ամենակարևոր գործերից մեկն է։

«Եկեք միասին լինենք, ոչ թե ոչնչանանք։ Տեսնելով մեր երկրում ձևավորված ատելության մթնոլորտը՝ ապշում եմ, որ այս աստիճանի պառակտված ու անկիրթ կարող ենք լինել: Այն, ինչ տանն անգամ ամոթ է արտաբերել, մարդիկ գրում են համացանցում. շատ եմ տխրում»,- ասում է Նարինե Գրիգորյանը:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում հայաստանյան ներկայիս մթնոլորտին՝ հանրահավաքներ, քաղաքացիների ու ոստիկանների բախումներ, արվեստագետներ, որոնք այնտեղ են և կոչ են անում միանալ, Նարինե Գրիգորյանը պատասխանում է. «Կարելի է գնալ ցույցերի, բայց կա պայքարի ավելի ուժեղ ձև՝ մենք մեզ պետք է փոխենք ու չպառակտվենք: Ես բոլորին եմ սիրում՝ փնովողներին, անհանգստացողներին, անտարբերներին… Իրար ատելը մեզ կործանման կտանի»:

Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարը խոսում է նաև այսօր Հայաստանում բեմադրվող ներկայացումների մասին։

«Այսօր մեր երկրում, որտեղ շատ կարևոր մեսիջներ կան մարդկանց հասցնելու, չի կարելի «արևածաղկով նայելու» ներկայացումներ բեմադրել: Իսկ, ընդհանուր առմամբ, վերջին տարում մի տեսակ «թևաթափ եղած» ներկայացումներ եմ տեսնում, ինչն ինձ դուր չի գալիս, բայց հասկանալի է՝ պայմանավորված մեր հոգեվիճակով»,- նշում է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան