ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյաները քննարկել են Ադրբեջանում կրոնական ազատության խնդիրները

Լուրեր

09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատանը փաստաբաններ Բահրուզ Բայրամովը և Ջավադ Ջավադովը հանդիպել են Բաքվում այցով գտնվող Պետքարտուղարության միջազգային կրոնական ազատությունների գրասենյակի փոխտնօրեն Ջեյսոն Միչիներնին։ Հանդիպում է եղել նաև Պետքարտուղարության քաղաքականության դեպարտամենտի պաշտոնյա Սոնյա Ֆերնանդեսի և ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով նոր խորհրդական Դիանա Բրաունի հետ։

Քննարկվել են Ադրբեջանում դավանանքի ազատության և հավատացյալների ձերբակալության հարցերը։ Փաստաբան Ջավադ Ջավադովն ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է, որ հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ։

«Պետքարտուղարության պաշտոնյաները հարցեր ուղղեցին Ադրբեջանում կրոնական անձանց ձերբակալությունների, հատկապես՝ զանգվածային ձերբակալությունների մասին թմրանյութերի, իսկ որոշների դեպքում՝ դավաճանության մեղադրանքով: Ընդհանուր առմամբ, մտքերի փոխանակում է տեղի ունեցել երկրում կրոնական ազատության ներկա վիճակի, 2015 թվականից սկսած օրենսդրությունում կրոնական ազատության սահմանափակող դրույթների ներդրման շուրջ»,- ասել է նա։

Նշենք, որ 2023 թվականի ԱՄՆ Պետքարտուղարության հրապարակած զեկույցում Ադրբեջանը ներառվել է հատուկ ցանկում՝ որպես կրոնական ազատությունը լրջորեն ոտնահարող երկիր, այդ թվում՝ Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո կրոնական ազատության լուրջ խախտումներում ներգրավված լինելու համար։

Պետքարտուղարությունն այս որոշումը կայացելիս հետևել է Կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովի՝ USCIRF-ի առաջարկությանը, որը մտահոգություն էր հայտնել Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական վայրերի ճակատագրի հետ կապված՝ սեպտեմբերին ԼՂ-ն Ադրբեջանի վերահսկողությանն անցնելուց հետո, ինչի հետևանքով Արցախի հայերը բռնի տեղահանվել են։

USCIRF-ը նաև մտահոգություն էր հայտնել կրոնական ակտիվիստների նկատմամբ բռնաճնշումների վերաբերյալ: Իրավապաշտպաններն ահազանգում են Ադրբեջանում կրոնական ակտիվիստների նկատմամբ իրավունքների խախտումների մասին։

Հավելենք, որ «Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունը» հունիսին հրապարակել էր երկրում քաղբանտարկյալների նոր ցուցակը, որում ներառված է 303 մարդ, որից 216-ը հավատացյալներ են։

Էմմա  Չոբանյան