Դատարանը հօգուտ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի որոշումներ է կայացրել ընդդեմ Խաժակ Թանանյանի և Դիանա Մարտիրոսյանի գործերով

Լուրեր

09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանն ընդդեմ Խաժակ Թանանյանի և Դիանա Մարտիրոսյանի գործերով դատարանը հօգուտ լրագրողի է վճիռ կայացրել, այս մասին այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրեց Հռիփսիմե Ջեբեջյանը։

«Մինչ օրս դատական հայցեր չեն եղել, լրագրողները միշտ հանդուրժել են իրենց հասցեին հնչեցրած վիրավորանքները, զրպարտությունները, որովհետեւ գլուխ չեն դրել նման գործընթաց սկսելու համար: Մենք որոշեցինք կոտրել այդ  կարծրատիպը և նախադեպ ձևավորել մեդիա դաշտի համար, որովհետև այլևս անհանդուրժելի էին լրագրողների հանդեպ ոտնձգությունները»,-ասաց Հռիփսիմե Ջեբեջյանը:

Հռիփսիմե Ջեբեջյանի փոխանցմամբ՝ Դիանա Մարտիրոսյանի դեպքում դատարանը մասնակի է բավարարել հայցը և պարտավորեցրել է Դիանա Մարտիրոսյանին իր ֆեյսբուքյան էջում ներողություն խնդրել Հռիփսիմե Ջեբեջյանից նրա հասցեին սոցցանցում արված արտահայտության համար։ Նշենք, որ Դիանա Մարտիրոսյանի գործով լրագրողը հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջել ներողություն և 400 հազար դրամի բռնագանձում՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023-ի հուլիսի 25-ին տեղի ունեցած հայտնի մամուլի ասուլիսից հետո Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը հայտարարել էր, որ սոցցանցերում արշավ է սկսվել իր նկատմամբ։

Դիանա Մարտիրոսյանը մեկն էր այն օգտատերերից, որ վիրավորական արտահայտություններ էր գրել Aravot.am-ի լրագրողի հացեին։ «Խաժակ Թանանյան» անունով օգտատերը նույնպես ֆեյսբուքյան իր էջում վիրավորական արտահայտություններ էր գրել լրագրողի հասցեին։

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի նախորդ տարվա մամուլի ասուլիսից հետո «NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանը ևս հայտնել էր, որ իր նկատմամբ էլ է սոցցանցերում արշավ սկսվել, նա նույնպես դատական հայց էր ներկայացրել։

«Հռիփսիմեի վճիռները նախադեպային են, որովհետեւ չի եղել, որ մեկնաբանության համար դիմեն դատարան, վիրավորանքի համար դիմեն դատարան, այստեղ մենք գործ ունենք քաղաքացիների եւ աջակիցների հետ, ոչ թե հանրային դեմքի հետ…Մեզանից տևական ժամանակ է պահանջվել, որպեսզի կարողանանք նույնականացնել, թե ովքեր են, իրական օգտատերեր են, թե ֆեյքեր»,-ասաց Անի Գևորգյանը:

Փաստաբան Շուշան Ավետիսյանը նշեց, որ 4 հայց են ներկայացրել տարբեր դատարաններ. «Հուրախություն բոլորիս՝ ունենք դատական ակտ, որով բավարարվել են երկու հայցերը: Այս պահին իմ ձեռքի տակ է Հռիփսիմե Ջեբեջյանն ընդդեմ Դիանա Մարտիրոսյանի վճիռը: Դատարանը վճռել է «Հռիփսիմե Հակոբի Ջեբեջյանի հայցն ընդդեմ Դիանա Արթուրի Մարտիրոսյանի՝ հրապարակային արտահայտված վիրավորանքից, պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին», բավարարել մասնակի»:

Փաստաբանն ասաց, որ դատարանը որոշել է պարտավորեցնել պատասխանող Դիանա Մարտիրոսյանին ֆեյսբուքի իր էջում, որտեղ հրապարակվել էր գործով որպես վիրավորանք գնահատված արտահայտությունը, հրապարակայնորեն, բոլորին հասանելի ռեժիմով ներողություն խնդրել հայցվորից՝ Հռիփսիմե Ջեբեջյանից: