ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են պաշտպանել Ուկրաինայի ապագան, ՌԴ-ն չի հաղթի պատերազմում․ Բայդեն

Լուրեր

07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
Բոլորը

ՆԱՏՕ-ի 75-րդ գագաթնաժողովի արդյունքներով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները մտադիր են պաշտպանել Ուկրաինայի ապագան, գրում է Current time-ը։

«Մենք միավորել ենք ուժերը՝ ի դեմս Պուտինի դաժան և անիմաստ պատերազմի։ Մենք աջակցում ենք Ուկրաինային և մտադիր ենք պաշտպանել նրա ապագան։ Ինչպես ես արդեն ասել եմ՝ Ռուսաստանը չի հաղթի այս պատերազմում։ Ուկրաինան կհաղթի, և մենք կաջակցենք այդ գործընթացի ցանկացած քայլին»,- ասել է Բայդենը։

ԱՄՆ նախագահը նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրները կարճաժամկետ հեռանկարում կշարունակեն Ուկրաինային տրամադրել այն ամենը, ինչ անհրաժեշտ է, այդ թվում՝ զենք՝ ռուսական ագրեսիան հետ մղելու համար, իսկ միջնաժամկետ հեռանկարում կօգնեն ամրապնդել նրա պաշտպանունակությունը՝ ապագայում ցանկացած ագրեսիայի դիմակայելու համար։

Ըստ նրա՝ երկարաժամկետ հեռանկարում գործելուն է ուղղված գագաթնաժողովի ընթացքում ավելի քան 20 երկրների կողմից ստորագրված համաձայնագիրը, որը կդառնա ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության կամրջի կենտրոնական տարրը։

Ելույթից հետո Բայդենը խոսքը փոխանցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, սակայն սխալ է արտահայտվել՝ ասելով «Նախագահ Պուտին»։ ԱՄՆ նախագահն անմիջապես ուղղել է իր սխալը։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել դաշնակիցներին օգնության համար՝ նշելով, որ 23 երկրների կողմից ստորագրված «ուկրաինական պայմանագիրը» նոր մակարդակի է բարձրացնում նրանց հարաբերությունները։

«Պուտինը կարծում էր, որ Կիևը կընկնի երեք օրվա ընթացքում, սակայն ուկրաինացի ժողովուրդը, որին աջակցում է մեր կոալիցիան, կանգուն մնաց։ Կիևը կանգնած է մինչ օրս։ ՆԱՏՕ-ն հիմա ավելի ուժեղ է, քան երբևէ»,- ավելի ուշ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Բայդենը։

Նա նշել է, որ չի զիջի Պուտինին․ «Ես չեմ լքի Ուկրաինան, մենք ուս ուսի կկանգնենք: Մենք դա արել ենք մինչ այժմ և շարունակելու ենք անել»: