Ադրբեջանի Մեջլիսի խոսնակը հայտարարել է, թե «Ֆրանսիան փորձում է Հարավային Կովկասը վերածել հակամարտությունների հարթակի»

Լուրեր

30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
30.04.2026 | 20:00
Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:47
Չեմպիոնների լիգայում հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան Սանկտ Պետերբուգում ընթացող ԲՐԻԿՍ-ի  խորհրդարանական ֆորումի ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայում շարունակում են կարգավորման գործընթացը, որը երկարաժամկետ խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա, միաժամանակ,  մեղադրանքներ է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին։

«Ցավոք, մինչ իրական խաղաղության հավանականությունը մեծանում է, մենք կրկին ականատեսն ենք լինում ընտրովի մոտեցումների, երկակի ստանդարտների և գործընթացներին միջամտելու փորձերի։ Մեր տարածաշրջանում այս մոտեցումն ակնհայտորեն կիրառում է Ֆրանսիան, որը տարբեր պատրվակներով փորձում է միջամտել տարածաշրջանային դինամիկային և Հարավային Կովկասը վերածել հակամարտությունների և սեփական ամոթալի նեոգաղութային փորձերի հարթակի։ Սակայն Ադրբեջանի ցուցաբերած կոշտ, վճռական դիրքորոշումը վճռականորեն կանխում է ցանկացած նման փորձ»,- հայտարարել է Գաֆարովան։