Սխալ է ԱՄՆ-ի հաշվարկը, թե Ադրբեջանը կգնա ՌԴ-ի ազդեցության նվազեցման․ նա մանևրում է խոշոր ուժերի միջև․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
Բոլորը

Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպումն ընդունելուց առաջ ԱՄՆ Պետքարտուղար Բլինքենը ասել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են հասնելու վերջնական համաձայնության։ Իսկ ՀՀ-ն և Ադրբեջանը հետո հայտարարեցին․ «Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները»։ Ո՞րն է այս հանդիպման արդյունքը։ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ այս հանդիպման արդյունքը հենց հանդիպման տեղի ունենալու փաստն է․

«Ամերիկյան միջնորդությամբ նախորդ հանդիպումը կայացել էր 2023-ի հունիսին, այսինքն՝ Ադրբեջանը մեկ տարուց ավելի հրաժարվում էր ամերիկյան միջնորդությամբ հանդիպումից։ Կարող ենք Գերմանիայի հանդիպումը հանել արանքից։ Այս հանդիպումից Ադրբեջանը չհրաժարվեց՝ զուտ քաղաքավարությունից ելնելով։ ԱԳ նախարարները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար հրավիրվել էին Վաշինգտոն և պարզ է՝ դժվար կլիներ մերժել հրավերը»։ Մեկնաբանելով ԱՄՆ Պետքարտուղարի հայտարարությանը, Գրիգորյանն ասում է, որ այդ հայտարարությունը լսվում է արդեն երկու տարի, թե կա պայմանագիր կնքելու պատմական հնարավորություն։

«Երկու տարի անցել է, և ունենք այն, ինչ ունենք։ Պետք է լուրջ վերապահումներով վերաբերվել նման հայտարարություններին, որովհետև տեսնում ենք՝ Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշում, երբ փոքր առաջընթաց է տեղի ունենում։ Պարզ չէ՝ ամերիկյան կողմը ինչպես է պատրաստվում Բաքվի հետ աշխատել»,- նշեց քաղաքագետը։ Նա համաձայն է այն գնահատականի հետ, որ ՌԴ-ի ազդեցությունը նվազելու է, եթե ՀՀ-ն կարգավորի Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները, սակայն Գրիգորյանը նշում է նաև, որ սխալ է ԱՄՆ-ի հաշվարկը, թե Ադրբեջանը կգնա ՌԴ-ի ազդեցության նվազեցման, քանի որ Ալիևը մանևրում է խոշոր ուժերի միջև։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան