Ադրբեջանը ցանկանում է դառնալ ԲՐԻԿՍ-ի լիիրավ անդամ

Լուրեր

07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
Բոլորը

Ադրբեջանը ցանկանում է դառնալ ԲՐԻԿՍ-ի լիիրավ անդամ, այս մասին հայտարարել է Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան` Սանկտ Պետերբուրգում ելույթ ունենալով ԲՐԻԿՍ-ի խորհրդարանական ֆորումի լիագումար նիստում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության մեջ խթանում է երկխոսությունը, համագործակցությունը և համերաշխությունը։ Սա վերաբերում է երկկողմ հարաբերություններին և միջազգային հարթակներում իրականացվող գործունեությանը։ Մասնավորապես, դա վերաբերում է ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցությանը։ Ադրբեջանն արդեն հայտնել է ԲՐԻԿՍ-ին միանալու իր ցանկության մասին»,- ասել է նա`նշելով, որ դրան կնպաստի համագործակցության զարգացումը խորհրդարանական մակարդակով:

Գաֆարովան հանդես է եկել միջազգային խորհրդարանական հարթակների շրջանակներում անկեղծ երկխոսության օգտին՝ երկակի ստանդարտներից խուսափելով։ «Խորհրդարանները պետք է նպաստեն համագործակցությանը, կամուրջներ կառուցեն, պայքարեն առճակատման դեմ, որպեսզի չդառնանք երկակի ստանդարտների հարթակ, ինչպես դա տեղի է ունենում, օրինակ, Եվրախորհրդարանում»,-հայտարարել է նա։