Թիրախավորվա՞ծ էր դատավորը. ԲԴԽ-ն կասկած է հայտնում, բայց լիազորությունը դադարեցնելու որոշում կայացնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր ամենախիստ «պատիժը» կիրառեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի նկատմամբ․ Արդարադատության նախարարության ներկայացված միջնորդությունը բավարարվեց, Ստեփանյանի լիազորությունները դադարեցվեցին։ Ուշագրավ է, որ ԲԴԽ 3 անդամ դեմ էր նման խիստ պատժին․ Արթուր Աթաբեկյանը, Էդգար Հովհաննիսյանը և Մերի Համբարձումյանը հատուկ կարծիք էին հայտնել և կողմ քվեարկել լիազորությունների դադարեցման փոխարեն խիստ նկատողություն հայտարարելու օգտին։

Միջնորդությունը ԲԴԽ ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ հիմնվելով «Փաստերի ստուգման հարթակի» 2023 թվականի դեկտեմբերին հրապարակված հոդվածի վրա, ըստ որի՝ Արթուր Ստեփանյանը 102 գործով դատական ակտ է ուշացրել.

««Փաստերի ստուգման հարթակը» պարզել էր, որ դատավոր Ստեփանյանն իր գործունեության ընթացքում օրենքով սահմանված ժամկետներից ուշացումով գործերի քննության, դատական ակտերի հրապարակման ավելի քան 100 դեպք է ունեցել։ Այսպես, դատավորն ունեցել է ընդհանուր 29 գործ, որոնց դատական ակտերը՝ հակառակ օրենքով սահմանված ժամկետների, երկար ժամանակ չեն հրապարակվել «Դատալեքս» տեղեկատվական կայքում. այդ ակտերից որոշները չեն հրապարակվել մեկ տարուց ընդհուպ մինչև երեք տարի ժամկետների խախտմամբ»,- գրել էր FIP-ը։

ԲԴԽ նիստի ընթացքում Արթուր Ստեփանյանը դիրքորոշում հայտնեց, որ վարույթ հարուցելու առիթն օրինական չէ, քանի որ այն, փաստացի, հարուցվել է ոչ շահագրգիռ անձի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա: ԲԴԽ-ն, սակայն, Ստեփանյանի այս փաստարկները հիմնավոր չհամարեց։ Խորհուրդը բավարարեց Արդարադատության նախարարության միջնորդությունը, այնինչ վարույթի քննության ընթացքում ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը կասկած էր հայտնել՝ տպավորություն է, թե թիրախավորվել է կոնկրետ մի դատավոր։

«Փաստերի ստուգման հարթակ»-ը, սակայն, հերքում է՝ իրենց կողմից որևէ թիրախավորում չի եղել, իրենք ունեցել են հիմքեր ուսումնասիրություն կատարելու համար։

Արդեն նախկին դատավորին թիրախավորելու մասին կասկածներ է հայտնում նաև միջազգային իրավունքի մասնագետ Հասմիկ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ խնդրահարույց են Ստեփանյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի հիմքերը։

«Փաստերի ստուգման հարթակ»-ից չեն բացառում, որ առաջիկայում կսկսեն ուսումնասիրել այլ դատավորների վարույթներում գտնվող գործերը։

Հասմիկ Հարությունյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ հաղորդումն Արդարադատության նախարարություն ներկայացրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Հարությունյանի դիտարկմամբ՝ կարգապահական վարույթների և պատասխանատվության ենթարկելու հարուցումը ընտրովի է իրականացվում․ ինչպե՞ս է որոշվում, թե ով պետք է կանգնի Բարձրագույն դատական խորհրդի առաջ։

2024 թվականի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդում կարգապահական պատասխանատվության ենթարկելու 11 միջնորդություն է քննվել։ Դրանցից մեկով դադարեցվել է դատավորի լիազորությունները, 2-ը՝ մերժվել, 1-ով հայտարարվել է խիստ նկատողություն, 4-ով՝ նկատողություն, 2-ով՝ նախազգուշացում, մյուսով այս պահին քննություն է ընթանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան