Այս տարի ավտոբուսի 167 վարորդ ազատվել է աշխատանքից․ խոսնակը նշել է պատճառները
Հասարակություն
09.07.2024 | 11:19Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը գրառմամբ տեղեկացնում է, որ Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում 2024 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում 167 վարորդ ազատվել է աշխատանքից։
«Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ»,- գրել է նա։