Կհաջողվի՞ արդյոք Ռոբերտ Քոչարյանին հատել Հայաստանի սահմանը․ նրա դիվանագիտական անձնագիրը քննչական մարմնում է

Լուրեր

23.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Լոռու և Տավուշի մարզերում
23.10.2026 | 11:42
Պուտինը հայտարարել է, թե ՌԴ-ն «չի ցանկանում պատերազմել» Ուկրաինայի հետ, և որ գենետիկ հետազոտությունների համաձայն՝ «ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են»
23.10.2026 | 11:34
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
23.10.2026 | 11:23
Տիբեթում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհվել է առնվազն 16 մարդ, տասնյակ վիրավորներ կան
23.10.2026 | 11:12
Երկու հայ բռնցքամարտիկներ երիտասարդական ԱԱ-ի 1/4 եզրափակիչում են
23.10.2026 | 11:00
ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ համաձայնագիրը հոկտեմբերի 27-ին կքննարկվի ԱԺ լիագումար նիստում
23.10.2026 | 10:55
Հայաստանը և ԱՄՆ-ն քննարկել են նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցը
23.10.2026 | 10:45
Թրամփը հայտնել է, որ Մասկը վերականգնել է Starlink-ին Ուկրաինայի լիարժեք հասանելիությունը
23.10.2026 | 10:33
Կարգալույծ հռչակված քահանաները ևս պարտվեցին Եկեղեցուն. հոգևոր հովվի պաշտոնում վերականգնելու գործերը կարճվել են
23.10.2026 | 10:22
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեց
23.10.2026 | 10:10
Արման Ծառուկյանը հարձակվել է Դիլոն Դենիսի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 10:04
Նոյեմբերի 11-ին կայանալիք ՀԱՊԿ նիստում կարող է որոշում կայացվել Հայաստանի անդամակցության հարցով․ Մասադիկով
23.10.2026 | 09:55
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանին՝ սահմանային անվտանգության և TRIPP-ի երթուղիների պաշտպանության համար
23.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 09:30
Եվրոպա լիգա. Զախարյանի գոլը, «Միլանի» պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Համացանցում շրջանառվում են լուրեր, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանից մեկնել է։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար  Վիկտոր Սողոմոնյանն էլ, անդրադառնալով այդ լուրերին, նշել է, որ նախագահ Քոչարյանը մի քանի օրով մեկնում է Հայաստանից և իր ուղևորության ժամկետների ու պատճառների մասին անձամբ փաստաբանների ներկայությամբ, գրավոր դիմումով տեղյակ է պահել քննչական մարմնին։ 

Factor.am-ի հետ զրույցում 2-րդ նախագահի պաշտպաններից Արամ Օրբելյանը հերքեց լուրերը, որ Ռոբերտ Քոչարյանն արդեն մեկնել է երկրից, սակայն նշեց` պատրաստվում է մեկնել։

«Այո’, նա պատրաստվում է մեկնել Մյունխեն բուժզննության նպատակով, ու թեև այդ մասին տեղյակ ենք պահել քննչական մարմնին, սակայն սահմանը հատելու ժամանակ կարող են առաջանալ խնդիրներ՝ կապված նրա դիվանագիտական անձնագրի հետ։  Այս պահին փորձում ենք դրանք ճշտել, կարգավորել, որպեսզի չստացվի այնպես, որ երկրից դուրս գալու ժամանակ սահմանապահների հետ հարցեր առաջանան»,- ասաց պաշտպանը։ 

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է․ «Սակայն դիվանագիտական անձնագրի հետ կապված այլ մանրամասներ Հատուկ քննչական ծառայությունը չի կարող հայտնել»,- ասաց նա։

Նշենք, որ ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը գրել է, Ռոբերտ Քոչարյանը Հայաստանից չի մեկնել և չի էլ կարող մեկնել, քանի որ նրա դիվանագիտական անձնագիրը գտնվում են իրավապահ մարմինների մոտ: