Եվրոպա լիգա. Զախարյանի գոլը, «Միլանի» պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտբոլի Եվրոպա լիգայի հիմնական փուլում կայացել են երրորդ տուրի հանդիպումները:
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0:4 հաշվով պարտվել էր նիդերլանդական «ԱԶ Ալկմարին»՝ կրելով երրորդ անընդմեջ պարտությունը:
Երևանյան ակումբի առաջիկա մրցակիցներից պորտուգալական «Տորենսեն» հյուրընկալվելիս 1:4 հաշվով պարտվել է հունգարական «Ֆերենցվարոշին», նիդերլանդական «ՆԵԿ Նեյմեգենը» մրցակցի խաղադաշտում 4:2 հաշվով ուժեղ է գտնվել Զագրեբի «Դինամոյից», իտալական «Միլանն» արտագնա խաղում 0:3 հաշվով պարտություն է կրել անգլիական «Բորնմութից», իսկ ավստրիական «Զալցբուրգը» և սլովենական «Ցելյեն» մրցել են իրար հետ ու բաժանվել մարտական ոչ-ոքիով՝ 2:2:
Իսպանական «Ռեալ Սոսյեդադը» հյուրընկալվելիս 6:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել նորվեգական «Լիլեստրյոմի» նկատմամբ: Հանդիպման վերջին գոլը 80-րդ րոպեին տպավորիչ հարվածով խփել է Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որն աչքի է ընկել փոխարինման մտնելուց 7 րոպե անց (տեսանյութ):
«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայում հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 5-ին՝ հյուրընկալվելով Պորտուգալիայի գավաթակիր «Տորենսեին»:
Երրորդ տուրից հետո Մանուել Տուլիպայի գլխավորած թիմն առանց միավորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Երեք պարտություն են կրել ևս երեք թիմեր՝ շոտլանդական «Սելթիկը», ֆրանսիական «Մարսելը» և չեխական «Վիկտորիա Պլզենը»:
Դավիթ Եղիազարյան

