Երկու հայ բռնցքամարտիկներ երիտասարդական ԱԱ-ի 1/4 եզրափակիչում են
Հայաստանի երկու ներկայացուցիչներ դուրս են եկել Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության քառորդ եզրափակիչ, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
70 կգ Արտյոմ Ստեփանյանը բացարձակ առավելությամբ հաղթել է բուլղարացի Մաքսիմ Կիրիլովին:
80 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը վստահ հաղթանակ է տարել Ավստրիայի ներկայացուցիչ Ժակ Դեվերիի նկատմամբ

