Կարկուտը ծեծած տեղը կծեծի․ ինչու են ծիրանն ու խաղողը հայտնվել ապահովագրության ծրագրից դուրս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամռան առաջին ամսին սոցցանցերի հայկական տիրույթում կարկտահարության հետևանքները ներկայացնող լուսանկարների ու տեսանյութերի պակաս չկար․ այս տարի ավերիչ կարկտահարություններ գրանցվեցին մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ վնասելով այգիներն ու ցանքատարածությունները։

Բայց այգեգործներից շատերն այս տարի զրկված են կարկտահարության հետևանքների ապահովագրությունից։ Սեզոնին ընդառաջ՝ Կառավարությունը խստացրեց գյուղապահովագրության պայմանները և որոշեց մեկ տարի չապահովագրել ծիրանի ու խաղողի այգիները: Ցորենը, գարին և վարսակն էլ միայն երաշտից կապահովագրվեն, բայց՝ ոչ կարկուտից։

«Մենք տեղեկություններ ունենք, որ մարդիկ գիտեն՝ որտեղ է ամեն տարի կարկուտ գալիս, գնում են, այնտեղ ցորեն են ցանում, որ ապահովագրություն ստանան»,- Կառավարության ապրիլի 12-ի նիստին խոսելով ապահովագրության ծրագրից՝ ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի այս խոսքերից ֆերմերները զարմացած են։ Նարեկցի այգեգործ Պերճ Գևորգյանը չի հասկանում՝ ինչո՞ւ է պետությունը նման քայլի գնում, երբ հայտարարում է, որ ծիրանն ու խաղողը գյուղատնտեսության զարգացման համար ռազմավարական նշանակություն ունեն: Չնայած համայնքում կա 5 հակակարկտային կայանք, բայց նա 2 հեկտար հողատարածքի բերքը նախորդ տարիներին ապահովագրել  էր և՛ կարկտահարությունից, և՛ ցրտահարությունից։ Ծրագրից գոհ է, պնդում է՝ այն պետք է անպայման գործի։

«Անցած տարի ապահովագրել եմ 5000 մետր ծիրան, 4000 մետր դեղձ, 3000 մետր դամբուլի այգի, 2000 մետր էլ խաղողի այգի։ Ցրտահարվեցին դամբուլի և խաղողի այգիները, ծիրանն ու դեղձը 90 տոկոսով ցրտահարվեցին, իրենք եկան, 68 տոկոս գրեցին»,- նշեց գյուղացին։

Նարեկում ոչ միայն այս ֆերմերն է օգտվել ապահովագրության ծրագրից։ Վարչական ղեկավար Հրանտ Սարգսյանի տվյալներով՝ անցած տարի համայնքի այգետերերի 50 տոկոսը ծիրանն ու խաղողն ապահովագրել են կարկուտից։

Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2023 թվականի  յուղատնտեսական տարվա համար ապահովագրվել է 11,662 հեկտար հողատարածք, հավաքագրվել է 1,8 մլրդ դրամ ապահովագրավճար, վնասի փոխհատուցումը կազմել է 2,7 մլրդ դրամ։

Ծիրանի և խաղողի ապահովագրության ծրագրի դադարեցման պատճառն այն է, որ միջազգային ապահովագրական ընկերությունը, որը վերապահովագրում էր Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների վնասի ռիսկը, փետրվարին հայտնել է, թե այս տարի ձեռնպահ է մնում հայկական շուկայում իր ծառայությունների մատուցումից՝ պարզաբանում է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Փոխնախարարի խոսքով՝ հայկական ապահովագրական ընկերություններն էլ իրենց հերթին են հայտարարել, որ վնասի ռիսկը տանելի չէ, այդ պատճառով չեն ցանկանում այս տարի ապահովագրություն իրականացնել:

«Քանի որ վերապահովագրող ընկերությունն ուշ էր հայտնել այդ մասին, Կառավարությունը, ըստ էության, վերապահովագրողի ֆունկցիան վերցրեց իր վրա, ասաց՝ եթե վնասը հավաքված ապահովագրավճարի 70 տոկոսից ավելի լինի, այդ ավելորդ մասի 80 տոկոսը ես կփոխհատուցեմ: Բայց այն ժամանակ, երբ ծրագիրը մեկնարկեց, որոշ մշակաբույսերի համար ակտուալ և հասանելի չէր, և դրանք դուրս մնացին ցանկից»,- մանրամասնեց նա։

Մինչ այգեգործները մտահոգված են, որ պետությունը խաղողն ու ծիրանը չի ապահովագրում և ամբողջ ռիսկը մնացել է իրենց ուսերին, փոխնախարարը հավաստիացնում է՝ ամեն ինչ անելու են, որպեսզի հաջորդ գյուղատնտեսական տարում բերքը բնական աղետներից ապահովագրեն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան