Հացահատիկային ապրանքների համաշխարհային արտադրությունը, ըստ կանխատեսումների, 2024 թ. կհասնի երբեւէ արձանագրված ամենաբարձր մակարդակին

Լուրեր

26.06.2026 | 19:17
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց
26.06.2026 | 19:10
Դրոշներ՝ բոլոր համայնքների մուտքերի մոտ․ ՔՊ-ականների նախագիծն ընդգրկվել է ԱԺ արտահերթ նիստի օրակարգում
26.06.2026 | 19:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Նոր պատերազմ կսկսվի՞ ԱՄՆ-ի և Իրանի միջև․ 60-օրյա հրադադարի և «Թրամփի ուղու» ապագան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:50
Բոլորի բջջային հեռախոսները՝ մեկ շտեմարանում․ ինչ ռիսկեր է պարունակում Կառավարության նախաձեռնությունը
26.06.2026 | 18:39
Փաշինյանը AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
26.06.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանը՝ շարքային պատգամավոր դառնալու ճանապարհին․ ինչ է սպասվում ԱԺ գործող նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:27
Լավրովն արձագանքել է Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ Ռուբիոյի հայտարարություններին
26.06.2026 | 18:20
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
26.06.2026 | 18:11
Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ միջոցառում է կազմակերպվել
26.06.2026 | 18:00
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:49
ՌԴ-ն և Ուկրաինան գերիների են փոխանակել 160-ը 160-ի դիմաց
26.06.2026 | 17:37
ՔՊ-ի հայտարարագրում ներկայացված չէ որևէ աշխատակցի աշխատանքային պայմանագիր․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:33
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
26.06.2026 | 17:27
Հուլիսի 2-ին մեկնարկող ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի ընտրական ցենզի սահմանման նախագիծը 
26.06.2026 | 17:26
Զախարովան արձագանքել է ԵՏՄ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
Բոլորը

Պարենային ապրանքների գլոբալ հենանիշային գներն անփոփոխ են մնացել հունիսին, իսկ բուսայուղերի, շաքարի եւ կաթնամթերքի միջազգային գնանշումների աճը փոխհատուցվել է հացահատիկային ապրանքների գնիջեցմամբ, ուրբաթ օրը հաղորդել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը։

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետագծում է աշխարհում ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների համաշխարհային գների ամենամսյա փոփոխությունները, այս տարվա հունիսին միջինում կազմել է 120.6 միավոր, որը մնացել է մայիս ամսվա վերանայված մակարդակի վրա։ Ներկայում
ինդեքսը 2.5 տոկոսով ցածր է մեկ տարի առաջվա ցուցանիշից եւ 24.8 տոկոսով պակաս 2022 թվականի մարտ ամսին արձանագրված ռեկորդային բարձրակետից։

Հունիսին ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը մայիս ամսվա համեմատ 3.0 տոկոս անկում է գրանցել. նվազել են կերային հատիկեղենի, ցորենի եւ բրնձի գները, որը մասամբ պայմանավորված է խոշոր արտահանող երկրներում արտադրական հեռանկարների բարելավմամբ։

Ի հակադրություն վերոնշյալի, ՊԳԿ բուսայուղերի գնային ինդեքսը 3.1 տոկոսով գերազանցել է մայիս ամսվա ցուցանիշը, ինչին խթանել է արմավի յուղի գլոբալ արտահանումների պահանջարկը, ինչպես նաեւ կենսավառելիքի արդյունաբերության մեջ սոյայի եւ արեւածաղկի յուղերի մեծ պահանջարկը Հարավային եւ Հյուսիսային Ամերիկաներում։

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը երեք ամիս անընդմեջ նվազելուց հետո մայիս ամսվա համեմատ 1.9 տոկոս աճ է գրանցել, որը հիմնականում կապված է Բրազիլիայում եւ Հնդկաստանում արտադրության վրա անբարենպաստ եղանակների եւ մուսոնների հնարավոր ազդեցությամբ պայմանավորված մտահոգությունների հետ։

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը բարձրացել է 1.2 տոկոսով. կարագի միջազգային գնանշումները հասել են 24 ամսվա ամենաբարձր մակարդակին՝ պայմանավորված կարճաժամկետ մատակարարումների համաշխարհային պահանջարկի աճով, որը կապված է մանրածախ վաճառքի ակտիվացման, Արեւմտյան Եվրոպայում կաթի մատակարարումների սեզոնային անկման եւ Օվկիանիայում սուղ պաշարների հետ։

ՊԳԿ մսի գնային ինդեքսը գրեթե անփոփոխ է մնացել հունիսին, եւ ոչխարի, խոզի եւ տավարի մսերի համաշխարհային գների աննկատ աճը չեզոքացվել է թռչնամսի միջազգային գների՝ մատակարարումներով բացատրվող նվազմամբ։

Առավել մանրամասն կարող եք կարդալ հետեւյալ հղումով.

Հացահատիկային ապրանքների համաշխարհային արտադրությունը 2024 թվականին, ըստ կանխատեսումների, կհասնի երբեւէ ամենաբարձր մակարդակին

ՊԳԿ-ն վերանայել է նաեւ 2024 թվականին հացահատիկային ապրանքների համաշխարհային արտադրության իր կանխատեսումները՝ սահմանելով 2 854 միլիոն տոննա, ինչը պատմական բարձր ցուցանիշ է:

Այսօր ՊԳԿ-ի կողմից հրապարակված Հացահատիկային մշակաբույսերի առաջարկի եւ պահանջարկի ամփոփագիրն իր կանխատեսումներում կատարված փոփոխությունը վերագրում է Արգենտինայում, Բրազիլիայում, Թուրքիայում եւ Ուկրաինայում եգիպտացորենի բերքի ակնկալիքների մեծացմանը, ինչը
կփոխհատուցի Ինդոնեզիայի, Պակիստանի եւ մի շարք Հարավային Աֆրիկայի երկրների համար կանխատեսումների կրճատումը: Մեծացել են նաեւ ցորենի արտադրության կանխատեսումներն Ասիայում, հատկապես Պակիստանում, հեռանկարների բարելավման շնորհիվ, որը կչեզոքացնի Ռուսաստանի
Դաշնությունում անբարենպաստ եղանակների հետեւանքով ակնկալվող անկումը՝ պայմանավորված սեզոնի սկզբում ցորեն արտադրող հիմնական տարածքներում վատթարացող եղանակային պայմաններով։ Բրնձի համաշխարհային արտադրությունն, ըստ կանխատեսումների, կհասնի 535.1 միլիոն տոննա ռեկորդային ցուցանիշի։

Կանխատեսվում է, որ հացահատիկային ապրանքների համաշխարհային սպառումը 2024-25 թվականներին կավելանա մինչեւ 2 856 միլիոն տոննա, ինչը 0.5 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից, որտեղ շարքը գլխավորում են բրինձը եւ կերային մշակաբույսերը։

Հացահատիկային ապրանքների համաշխարհային պաշարները 2025 թվականին, ըստ կանխատեսումների, կավելանան 1.3 տոկոսով՝ գրեթե անփոփոխ պահելով 2024-25 թթ. հացահատիկային ապրանքների օգտագործման համար պատրաստ համաշխարհային պաշարների մթերաբաժինը՝ 30.8 տոկոս:

Հացահատիկային ապրանքների միջազգային առեւտրի վերաբերյալ ՊԳԿ կանխատեսումները մնում են անսասան՝ 481 միլիոն տոննա, որն ընդամենը 3.1 տոկոսով է ցածր 2023-2024 թթ. մակարդակից։